«Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հերթական անգամ Հայաստանում են տարբեր երկրների լավագույն բժիշկները: Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից ժամանած հեղինակավոր մասնագետները հայ ուռուցքաբանների, վիրաբույժների եւ քիմիաթերապեւտների հետ 2 օր քննարկեցին քաղցկեղի տեսակների մեջ Հայաստանում տարածվածությամբ երրորդը համարվող կոլոռոկտռալ քաղցկեղի բուժման հիմնախնդիրները:
Կոլոռեկտալ քաղցկեղը հիմնականում զարգանում է առանց արտահայտված ախտանշանների եւ մեծամասամբ հիվանդները դիմում են հիվանդության վերջին փուլերում, երբ արդեն առկա են մետաստազներ այլ օրգաններում:
Գիտապրակտիկ այս գիտաժողովի գլխավոր նպատակը քաղցկեղի բուժման նորագույն մեթոդների եւ միջազգային պրոտոկոլների քննարկումն է, Հայաստանում այս հիվանդության բուժման նոր մոտեցումների ներդրումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր