• Latest news

Ուռուցքաբանությունը՝ գերակա ուղղություն. «Էրեբունի» ԲԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում են տարբեր երկրների լավագույն բժիշկները

24 հունիսի, 2019  21:38

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հերթական անգամ Հայաստանում են տարբեր երկրների լավագույն բժիշկները: Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից ժամանած հեղինակավոր մասնագետները հայ ուռուցքաբանների, վիրաբույժների եւ քիմիաթերապեւտների հետ 2 օր քննարկեցին քաղցկեղի տեսակների մեջ Հայաստանում տարածվածությամբ երրորդը համարվող կոլոռոկտռալ քաղցկեղի բուժման հիմնախնդիրները:

Կոլոռեկտալ քաղցկեղը հիմնականում զարգանում է առանց արտահայտված ախտանշանների եւ մեծամասամբ հիվանդները դիմում են հիվանդության վերջին փուլերում, երբ արդեն առկա են մետաստազներ այլ օրգաններում:

Գիտապրակտիկ այս գիտաժողովի գլխավոր նպատակը քաղցկեղի բուժման նորագույն մեթոդների եւ միջազգային պրոտոկոլների քննարկումն է, Հայաստանում այս հիվանդության բուժման նոր մոտեցումների ներդրումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել