• Latest news

Երեւանի կենտրոնում կարելի կլինի անվճար չափել զարկերակային ճնշումը

25 հունիսի, 2019  12:52

Երեւանում հունիսի 25-ին մեկնարկել է զարկերակային հիպերտենզիայի վաղ հայտնաբերման ակցիան։ Մետրոյի Երիտասարդական եւ Հանրապետության հրապարակ կայարաններում, ինչպես նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հյուսիսային պողոտայում եւ Սարյանի ու Արամի փողոցներին հարող այգու տարածքում կարելի կլինի անվճար չափել ճնշումը։

Ինչպես լրագրողներին ասաց  կլինիկական օրդինատոր Նելի Հովակիմյանը, ընդհանուր առմամբ ակցիան կտեւի երկու շաբաթ։ Դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ընդ որում՝ բուժզննումը կատարվում է անանուն հիմքով։ Կամավորները զննվողներին տալիս են ստանդարտ հարցերի ցանկ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ծխելուն, ալկոհոլ օգտագործելուն, սրտանոթային համակարգի հիվանդություններին, ճնշման կայունացման համար դեղերի ընդունմանը եւ այլն։

Ակցիան կազմակերպել են Հայկական բժշկական ասոցիացիան եւ Սրտաբանների հայկական ասոցիացիան՝ Հիպերտոնիայի միջազգային միության եւ Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի հետ համատեղ։

Նման ծրագիր իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիսին. կամավորականները չափել են պատահական անցորդների զարկերակային ճնշումը մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում (մետրոյում եւ այգիներում)։ Համաձայն դրա նախնական արդյունքների՝ զարկերակային հիպերտենզիայով տառապում է Երեւանի մեծահասակ բնակչության մոտ 30 տոկոսը։ Մեկ տարի առաջ հետազոտությանը մասնակցել է մոտ 21 հազար մարդ, որոնցից 4 հազարը զննվել է Երեւանի մետրոպոլիտենի տարածքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի