• Latest news

Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված է բարձր զարկերակային ճնշումը. փորձագետ

25 հունիսի, 2019  14:07

Երեւանում շոգ եղանակն անդրադառնում է նաեւ զարկերակային ճնշման վրա: Պատասխանելով  NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, կլինիկական օրդինատոր Նելլի Հովակիմյանը նշեց, որ  եղանակային պայմանները առավել ուժեղ ազդում են անոթների հետ խնդիր ունեցող մարդկանց վրա:

Նելլի Հովակիմյանը Երեւանում մեկնարկած զարկերակային հիպերտենզիայի վաղ հայտաբերման ակցիային ներգրավված փորձագետներից մեկն է:

Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված է բարձր զարկերակային ճնշումը: Տվյալ իրավիճակի համար պատասխանատու գործոնների թվում նա նշեց ֆիզիկական ծանրաբեռնվածության ցածր մակարդակը, սխալ սնվելը, ժառանգական գործոնը, ինչպես նաեւ ծխողների մեծ թիվը:

Այսպիսով, հետազոտությունների համաձայն, Հայաստանում ծխում է ամեն 2-րդ կամ 3-րդ տղամարդը:

Հովակիմյանը տեղեկացրեց, որ զարկերակային հիպերտենզիան  ավելի հաճախ հանդիպում է 50-ից բարձր տղամարդկանց մոտ, դաշտանադադարի շրջանում, ինչպես նաեւ շաքարային  դիաբետով պացիետների մոտ:

Երեւանում հունիսի 25-ին մեկնարկել է զարկերակային հիպերտենզիայի վաղ հայտնաբերման ակցիան։ Մետրոյի Երիտասարդական եւ Հանրապետության հրապարակ կայարաններում, ինչպես նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հյուսիսային պողոտայում եւ Սարյանի ու Արամի փողոցներին հարող այգու տարածքում կարելի կլինի անվճար չափել ճնշումը։

Անցյալ տարի համանման հետազոտությունը օգնել էր մասնավորապես գնահատել  զարկերակային հիպերտենզիայի բուժման արդյունավետությունը:

Հարցաշարում կամավորների նշած տեղեկությունը համեմատելով նրանց զարկերակային ճնշման տվյալների հետ՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ զարկերակային հիպերտենզիայի դեմ դեղեր ընդունող անձանց մոտ 40 տոկոսի առողջական վիճակն արդյունավետորեն վերահսկվում է: Մինչդեռ 10-15 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 10 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի