• Latest news

Փոքրիկը, որին մոր արգանդում եզակի վիրահատություն էին կատարել, չնայած բժիշկների կանխատեսումներին, առողջանում է

25 հունիսի, 2019  16:25

2017 թվականի սեպտեմբերին փոքրիկ Չառլի Ռոյերը մոր արգանդում եզակի վիրահատության էր ենթարկվել՝ ուղված ողնաշարի ճեղքի բուժմանը:

The Daily Mail-ը փոխանցում է, որ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրները հայտնաբերվել են հղիության 13-րդ շաբաթում: Մեր արգանդում վիրահատությունն ուղեկցվում է լուրջ ռիսկերով, սակայն նրա ծնողները՝ Լեքսին ու Ջոշուվան համաձայնվել են հեղափոխական վիրահատությանը, որը մշակել են Տեխասի մանկական հիվանդանոցի վիրաբույժները եւ Բարսելոնայից բժիշկները: Նրանք վիրահատության ժամանակ արգանդը չեն հատել, այլ դրա վրա ոչ մեծ ճեղքեր են բացել եւ դրանց մեջ գործիքներ ու տեսախցիկներ դրել: Այնուհետեւ պտղի ողնաշարի վրա կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունը: Այդ պահին Լեքսին 24-շաբաթական հղի էր:

Չառլին լույս աշխարհ է եկել 2018 թվականի հունվարին: Բժիշկները չեն բացառել հնարավորությունը, որ երեխան կկաթվածահարվի, սակայն վիրահատությունը հաջող է անցել, եւ Չառլիի առողջությունն աստիճանաբար վերականգնվում է: Ծնողները հույս ունեն, որ ապագայում նա կկարողանա քայլել առանց կողմնակի օգնության: Ողնաշարի ճեղքի դեպքում հաճախ միզապարկի խնդիրներ են հանդիպում, սակայն Չառլիին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է դրանից խուսափել: Բացառված չէ, որ տարիք առնելուն զուգահեռ՝ տղան ստիպված կլինի մի շարք վիրահատությունների ենթարկվել, սակայն նրա ծնողները լավատեսորեն են տրամադրված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել