• Latest news

Երբ արեւայրուքը մոլուցք է դառնում. Ուլտրամանուշակագույն ճառագայթները հերոինի նմանությամբ հորմոններ են առաջացնում

20 հունիսի, 2014  19:03

Պարզվում է` ուղեղին հեշտությամբ կարելի է ցանկացած մոլուցքի սովորեցնել: Արեւայրուքի պարագայում ընդհանրապես ոչ մի ջանք հարկավոր չէ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները էնդորֆին` «տրամադրություն բարձրացնող» հորմոններ են առաջացնում ուղեղի մեջ` հերոինի նմանությամբ, հաղորդում է Medical Daily-ն:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի General Hospital բուժհաստատության եւ Հարվարդի բժշկական դպրոցի համատեղ ջանքերով իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդկանց ստիպում են մոլուցք տածել արեւայրուքի նկատմամբ. ինչպես որ սննդային կախվածությամբ տառապող մարդիկ կամ թմրամոլները չեն կարող հրաժարվել հաջորդ «դոզայից», այնպես էլ արեւայրուք ստացածները` մաշկին բրոնզե գույն հաղորդելու հնարավորությունից:

«Սա ահազանգ է մարդկանց համար, քանի որ արեւայրուքի չարաշահումը մաշկի քաղցկեղի վտանգով է հղի: Բացի այդ, այն նաեւ մաշկի վաղաժամ ծերացման է հանգեցնում», - հայտարարել է հետազոտական խմբի համակարգող Դեվիդ Ֆիշերը: ԱՄՆ Հիվանդությունների վերահսման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով, մաշկի քաղցկեղը ամենատարածված հիվանդություններից մեկն է Միացյալ Նահանգներում: Միայն 2010 թ.-ի ընթացքում 61 հազար ամերիկացու մոտ մաշկի տարատեսակ մելանոմաներ են աշխտորոշվել, ինչի արդյունքում գրեթե 10 հազարը մահացել են: 

Հետազոտության շրջանակում գիտնականները վեց շաբաթ շարունակ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են բաց թողել սափրված մկների ուղղությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում փորձարկման ենթարկվող կենդանիների արյան մեջ էնդորֆինի մակարդակի աճ է գրանցվել: Վերջում մկներին ափիոնի ազդեցությունը կանխարգելող դեղամիջոց է ներարկվել` ապացուցելու համար, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներից ստացված թեթեւ էյֆորիայի համար ցավազրկող ռեցեպտորներն են պատասխանատու: Կանխարգելիչ միջոց ստացած մկները սկսել են սարսռալ եւ ցնցումների մեջ ընկնել` խուսափելով այն վայրից, որտեղ դեղամիջոցի ներարկում են ստացել:

Ինչ վերաբերում է ուլտրամանուշակագույն ճառագայթների դրական կողմին` D վիտամինի հարուստ բաղադրությանը, այն, Ֆիշերի պնդմամբ, անփոխարինելի չէ:  Մոլուցք եւ արդյունքում` հիվանդություն առաջացնող արեւայրուքի փոխարեն կարելի է համապատասխան սնունդ ընդունել: Հակառակ դեպքում արեւայրուքի դեմ կիրառվող քսուքի օգտագործումը անհրաժեշտություն է դառնում, հատկապես` երեխաների պարագայում, որոնց ուղեղն անչափ զգայուն է էնդորֆինի նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել