• Latest news

Հղի կինը կարծել է, որ հիվանդ է քաղցկեղով (ֆոտո)

25 հունիսի, 2019  19:46

Բրիտանիայի Սուֆոլք կոմսության Բերի Սենթ Էդմունդս քաղաքից Բյանկա Փերլը վստահ է եղել, որ հիվանդ  է քաղցկեղով: Իրականում նա պարզապես հղի է եղել՝ չնայած նրան, որ անցյալ տարի քիմիաթերապիա էր ստացել եւ վստահ էր, որ անպտուղ է:

Daily Mail-ը հաղորդում է, որ Բյանկայի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք էին գտել, երբ նա 27 տարեկան էր: Քաղցկեղը հաղթահարելու համար նա ստիպված էր մաստեէկտոմիա եւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի մեկ տարվա կուրս անցնել:

Բուժումն արդյունավետ էր, սակայն մեկ տարի անց Բյանկային նորից սկսեցին տանջել սրտխառնոցը եւ թուլությունը:

«Ես ծանր սրտով գնացի բժիշկների մոտ, մտածում էի կասեն քաղցկեղը վեերադարձել է»,-հիշում է նա:

Սակայն վատ ինքնազգացողության պատճառը բոլորովին այլ էր. պարզվել էր, որ նա հղի է:

Բյանկայի խոսքով՝ իր մտքով անգամ չէր էլ անցնում նման բան:

Քիմիա եւ ռադիոթերապիայից առաջ նրան զգուշացել էին, որ բուժումը կարող է անպտղության հանգեցնել:

Բուժումից առաջ նա ամեն դեպքում արտամարմնային բեղմնավորման համար սառեցրել էր ձվաբջիջները, սակայն դրանք անհրաժեշտ չէին եղել, նա բնական ճանապարհով  էր հղիացել:

Մի քանի ամիս անց լույս աշխարհ էր եկել Բյանկայի որդին, ընդ որում կեսարյան հատումը Բյանկային արել էին նույն վիրահատարանում, որտեղ եւ հեռացրել էին կուրծքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել