• Latest news

Բժիշկներն ուղեղի ուռուցքը անորեքսիայի հետ են շփոթել եւ սխալ ախտորոշում տվել

25 հունիսի, 2019  21:35

Բրիտանիայի 19-ամյա բնակչուհի Ջեյդ Էսբերին  բժիշկների անիրազեկության հետ է բախվել:

New York Post-ը հաղորդում է, որ 2014 թվականից աղջիկը սկսել է դիմել բժիշկներին քաշի անհասկանալի կորստի, տեսողական խնդիրների եւ դաշտանային ցիկլի խանգարման գանգատներով: Բժիշկները սակայն առողջական խնդիրները կապել են անորեքսիայի հետ:

«Ես շատ նիհար էի, քիչ էի ուտում եւ արագ հոգնում», - պատմում է Ջեյդը:

Իրավիճակը փոխվել է, երբ աղջիկը սկսել է մեքենա վարել. այն փաստը, որ նա վատ է տեսնում ճանապարհային նշանները ստիպել է նրան դիմել ակնաբույժին:

Մասնագետները նրան ՄՌՏ հետազոտություն են նշանակել, ինչը օգնել է գլխուղեղում երեք ուռուցք հայտնաբերել:Նորագոյացություններից մեկը ճնշել է տեսողական նյարդը, ինչը Ջեյդի տեսողության վատթարացման պատճառ է դարձել:

Աղջիկը ճառագայթային թերապիայի 25 ցիկլ է անցել եւ նա ստիպված է մինչեւ կյանքի վերջ դեղեր ընդունել:

Բուժումն արդյունք է տվել. 2017-ից նրա մոտ ռեմիսիա է նկատվում: Ջեյդը միացել է The Brain Tumor Charity բարեգործական կազմակերպությանը, որպեսզի օգնի մյուս մարդկանց, որոնց սխալ ախտորոշում են տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել