• Latest news

Ամենավատ արձակուրդը. ամառային ճամբար ուղեւորությունը կաթվածահարեց 7-ամյա աղջկա ոտքերը

26 հունիսի, 2019  23:46

7-ամյա Ջենա Գանալը ամերիկյան Կոլորադո նահանգից կաթվածահարվեց տզի կծելուց հետո ամառային ճամբարում։

Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, ամառային ճամբարից վերադառնալուց տասն օր հետո աղջիկն զգացել է, որ ոտքերը դժվարությամբ է շարժում։ Սկզբում աղջկա մայրը՝ Հայդին, մտածել է, որ երեխայի ոտքերը պարզապես թմրել են, եւ առանձնակի ուշադրություն չի դարձրել դրան։

Հիվանդանոց նրանք դիմել են այն ժամանակ, երբ աղջիկն արդեն քայլել չէր կարողանում։ Նրա ախտորոշումն էր՝ կաթված տզի կծելուց հետո, որի դեպքում մարդու օրգանիզմը թունավորվում է տզի թքի տոքսինով։ Աղջկա մաշկին իրոք տիզ գտան։ Նրա մայրը պատմել է, որ մի քանի մակաբույծ է հանել աղջկա մազերի միջից, բայց կարող էր չնկատել մյուսները։

Բժիշկները վստահ չէին, որ կկարողանան հեռացնել տզին, եւ կինն ուերեխան ստիպված էին սպասել մոտ 12 ժամ։ Արդյունքում՝ մասնագետներին հաջողվեց հեռացնել միջատը, նրանք մշակեցին վերքը։

Հիմա աղջիկն ապաքինվում է, նրա վերջույթների շարժունությունը վերականգնվում է։ Իսկ մայրը նախազգուշացնում է մյուս ծնողներին ավելի ուշադիր հետեւել երեխաներին՝ իմանալով տզերի կծելու հետ կապված վտանգի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել