• Latest news

Սննդամթերքների պահման ի՞նչ կանոնների պետք է հետեւել ամռանը. պարզաբանում է փորձագետը

26 հունիսի, 2019  15:06

Շոգ եղանակին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքի պահման սանիտարահիգիենիկ նորմերին։ Այս մասին ասաց բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում։

Ինչպես նշվեց, բարձր ջերմաստիճանի պայմաններում վտանգավոր մանրէները բազմանում են ավելի արագ, եւ հետեւաբար՝ մթերքները փչանում են ավելի կարճ ժամանակում։ Պարզ միջոցները, որոնց կոչ է անում հետեւել փորձագետը, ձեռքերը հաճախ լվանալն է, մանավանդ հում ձվերի կամ հում մսի ձեռք տալուց հետո, հում եւ պատրաստի միսն առանձին պահելը, կտրատման առանձին տախտակների օգտագործումը հում եւ պատրաստի մսամթերք կտրելիս։

Գլխավոր վտանգը, որն սպառնում է ամռանը, օրգանիզմի ջրազրկումն է։ Դա հատկապես կարող է արտահայտվել թունավորվելիս, որն ուղեկցվում է փսխումով եւ լուծով։ Այս գործոնը պետք է առաջին հերթին հաշվի առնվի ծնողների կողմից, քանի որ երեխայի համար քաշի 5 տոկոսի արագ կորուստը կարող է մահացու ելք ունենալ։

Այս առնչությամբ արժե ուշադրություն դարձնել ջրի հասանելիության հարցին, ընդ որում՝ Աբովյանը խորհուրդ է տալիս օգտագործել կամ եռացրած, կամ շշալցված ջուր։ Կարեւոր է ամռանն օգտագործել որքան հնարավոր է ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր, որոնցում նույնպես ջուր է պարունակվում։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ թարմ սառեցված մրգերում եւ բանջարեղենում պահպանվում են ավելի շատ վիտամիններ եւ հանքային նյութեր, ընդ որում՝ դա հատկապես վերաբերում է այսպես կոչված շոկային սառեցմանը, որն իրականացվում է պահածոների ձեռնարկություններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի