• Latest news

Տնային պահածոներն անվտանգ չեն առողջության համար. բժիշկ էնդոկրինոլոգ

26 հունիսի, 2019  16:05

Տնային պահածոները կարող են լուրջ վտանգ պարունակել առողջության համար: Հունիսի 26-ի մամուլի ասուլիսում բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ պահածոյացման ժամանակ բոտուլոտոքսինը, որն արատադրվում է Clostridium botulinum մանրէների կողմից, չի ոչնչանում: Իսկ դա նշանակում է, որ բոտուլիզմի զարգացման պոտենցիալ վտանգ կա, որը կարող է մահացու ելքով ավարտվել:

Աբովյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բոտուլոտոքսինը կարող է պարունակվել մարինադում եւ աղածոներում, այդ թվում մարինացված սնկերում եւ կարմիր պղպեղում:

Վտանգ են ներկայացնում նաեւ մեծ տակառներում աղածոները, քանի որ տարայի հատակին մոտ  անաերոբային պայմաններ են ստեղծվում: Նրանք, ովքեր չեն կարող հրաժարվել տնային պահածոներից, փորձագետը խորհուրդ է տալիս սահմանափակվել պահածոներով, որոնք կարելի է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել: Այդ ժամանակահատվածը բավարար է բոտուլոտոքսինի ոչնչացման համար:

Էնդոկրինոլոգը նաեւ կոչ արեց հրաժարվել բորբոսով ծածկված մթերքների օգտագործումից, անգամ եթե բորբոսնած հատվածը իր չափերով կետից մեծ չէ: Դա մասնավորապես վերաբերում է մուրաբաներին, պանրին, մրգերին եւ բանջարեղենին: Շատերը նախընտրում են պարզապես կտրել բորբոսով ծածկված հատվածը, սակայն Աբովյանը զգուշացնում է. մթերքն ավելի լավ է թափել, քանի որ առաջին հայացքից անգամ բորբոսով աննշան ծածկված լինելու դեպքում այն իրականում ամբողջությամբ վարակված է սպորներով:

Բանն այն է, որ բորբոսն արտադրում է աֆլատոքսին, որը կուտակվելով օրգանիզմում, կարող է առողջության համար սպառնալիք դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի