• Latest news

Առանց շուրթերի եւ ծնոտի ծնված ռուսաստանցի աղջիկը պատրաստվում է եզակի վիրահատության (ֆոտո)

26 հունիսի, 2019  19:00

Վեցամյա Դարինա Շպենգլերը Ռուսաստանի ծայրամասից ծնվել է առանց շուրթերի եւ ծնոտի։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, չնայած պաշտոնական ախտորոշման բացակայությանը, կարծիք կա, որ նա տառապում է Նագերի ախտանիշով (ակրոֆացիալ դիզոստոզ)։ Սա հազվադեպ ժառանգական հիվանդություն է, որը, մասնավորապես, դրսեւորվում է թերզարգացած ստորին ծնոտով կամ ծնոտների հոդերի լիակատար բացակայությամբ։

Աղջկա մայրը՝ Ելենան, պատմում է, որ ծննդաբերությունից հետո բժիշկները հրաժարվել են ցույց տալ նրան երեխային։ «Ես աղաչում էի նրանց, որ երեխային ցույց տան ինձ։ Բուժքույրը նայեց ինձ ու հարցրեց. «Պատրա՞ստ ես տեսնել դա»։ Առաջին անգամ աղջկաս տեսնելով գիտակցությունս կորցրի»,- խոստովանում է կինը։

Բժիշկները նրա ծնողներին՝ Ելենային եւ Յուրիին, խորհուրդ տվեցին հրաժարվել երեխայից, բայց նրանք որոշեցին աղջկան հնարավորություն տալ մեծանալու լիարժեք ընտանիքում։ Այնինչ, նրանց հարազատները երես թեքեցին նրանցից, եւ նրանք ստիպված էին հեռանալ հայրենի գյուղից։ «Միայն քույրս աջակցեց ինձ։ Մյուս բոլոր հարազատները դադարեցին շփվել մեզ հետ»,- նշել է Ելենան։

Դարինան համր է եւ չի կարող նորմալ սնվել, քաշը հազիվ 11 կիլոգրամ է։ Արտասովոր արտաքինի պատճառով հասակակիցները չեն շփվում նրա հետ։ Դարինային հրաժարվել էին ընդունել մանկամսուր՝ դա բացատրելով նրանով, որ երեխաները կարող են վախենալ նրանից։ «Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ դադարեն մատով ցույց տալ նրան, ցանկանում եմ, որպեսզի նա իրեն դժբախտ չզգա»,- ընդգծում է աղջկա մայրը։

Աղջկան օգնելու պատրաստակամություն են հայտնել Լոնդոնի Գրեյթ Օրմոնդ սթրիթի հիվանդանոցի վիրաբույժները։ Բուժման արժեքը 67 հազար 400 ֆունտ սթեռլինգ է, ընդ որում՝ անհրաժեշտ միջոցները տրամադրել է «Ռուսֆոնդ» ռուսական օգնության հիմնադրամը։

Source: The Daily Mail

Photos: The Siberian Times, Viktor Guseinov/eas12west.com

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է