• Latest news

Ռուսաստանում տղամարդու մոտ 15-կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել, որը նա ավելորդ քաշ էր համարել

27 հունիսի, 2019  09:37

Տյումենում տղամարդու մոտ հեռացրել են 15-կիլոգրամանոց ուռուցք: Մարզային առողջապահության դեպարտամենտը հայտնում է, որ պացիենտն անգամ չէր կասկածում, որ իր օրգանիզմում նորագոյացություն է զարգանում:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, կարծում էր, թե ուղղակի ավելորդ քաշ է հավաքում, բայց վերջին շրջանում նա դժվարանում էր սովորական կենսակերպը պահպանել ու որոշել է դիմել բժիշկների օգնությանը:

«Մեզ է դիմել տղամարդ՝ որովայնային խոռոչի եւ արտաորովայնային տարածքի վիթխարի ուռուցքով՝ լիպոսարկոմայով: Ուռուցքը կազմված էր ճարպային հյուսվածքից եւ ներկայացնում էր երկու վիթխարի հանգույց, որոնց ընդհանուր զանգվածը կազմում էր 15 կգ: Գոյացությունը զբաղեցնում էր փաստացի ամբողջ որովայնային խոռոչը եւ սերտաճել էր հարեւան օրգանների մեջ»,- հայտնել է №1 վիրաբուժական բաժանմունքի վարիչ Եվգենի Ֆրանկը:

Մասնագետը պատմում է, որ վիրահատության ժամանակ բախվել են որոշ դժվարությունների: Օրինակ՝ չնայած մեծ կտրվածքին, վիրաբույժների համար դժվար էր մոտենալ անհրաժեշտ անոթներին, ընդ որում՝ ստիպված էին մշտապես բարձրացնել եւ պահել նորագոյացությունը, ինչը դժվար էր դրա մեծ քաշի պատճառով: Բարեբախտաբար, բժիշկները կատարել են դրված խնդիրը: Վիրահատությունը ընդհանուր տեւել է մոտ 10 ժամ:

Վիրաբուժական միջամտության մեծ ծավալի պատճառով հետվիրահատական շրջանը բավականին երկարատեւ էր, սակայն պացիենտը առողջացել է եւ նիհարել (հոսպիտալացնելիս նա կշռում էր մոտ 140 կգ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել