• Latest news

Աղջիկը, ում սիրտը չի բաբախել 6 օր, ողջ է մնացել եւ ապաքինվում է

27 հունիսի, 2019  10:53

Չինացի բժիշկները Շանհայ քաղաքից կարողացել են փրկել 10-ամյա աղջկա կյանքը, որի սիրտը կանգ էր առել 6 օր։

Ինչպես ներկայացնում է AsiaOne տեղեկատվական պորտալը, աղջիկը Shanghai Children's Medical Center հիվանդանոց էր ընկել ընթացիկ տարվա մայիսի վերջին սրտխառնոցի, դժվար շնչառության, կրծքավանդակի շրջանի ցավերի եւ բարձր ջերմաստիճանի բողոքներով։ Նրա մոտ հայտնաբերել են սրտի մահացու վտանգավոր բորբոքում՝ սուր կարդիտ։

Աղջկան ընդունեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ արտամարմնային մեմբրանային օքսիգենացիա (ԱՄՄՕ) կատարեցին՝ արյունը հագեցրին թթվածնով։ ԱՄՄՕ-ի համար օգտագործվող սարքավորումը 6 օր ապահովեց պացիենտի կյանքը։ Այդ բոլոր 6 օրերին բժիշկներին ոչ մի կերպ չէր հաջողվում աշխատեցնել աղջկա սիրտը, իսկ նրա վիճակը սրընթաց վատանում էր։

Խորհրդակցելով սրտի փոխպատվաստման մասնագետների հետ՝ բժիշկները որոշեցին, որ միայն փոխպատվաստումը կարող է փրկել աղջկա կյանքը։ Հունիսի 3-ին գտնվեց նաեւ դոնորական սիրտը, որը պատկանում էր Տյանցզին քաղաքից մի տղայի։

3 ժամում սիրտը հասցրին բժշկական կենտրոն, որտեղ պառկած էր աղջիկը։ Վիրահատությունը տեւեց 2 ժամ եւ հաջող անցավ։ Այն կատարեցին Shanghai Children's Medical Center-ի մասնագետները՝ Changhai Hospital-ի բժիշկների հետ համատեղ։ Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է կայուն, նա աստիճանաբար վերականգնվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել