• Latest news

Հայաստանում նռնակի պայթյունից սրտի վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկվել է

27 հունիսի, 2019  16:25

Նռնակի պայթյունի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 44-ամյա կին՝ բազմաբեկոր վնասվածքներով:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունման պահին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մթագնած գիտակցությամբ, դեմքի, կրծքավանդակի, որովայնի, վերին եւ ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով:

Անհետաձգելի կարգով կատարվել է պոլիօրգան համակարգչային շերտագրություն: Հայտնաբերվել է սրտի վնասում. ձախ փորոքում առկա էին բեկորներ, նկարագրվում էր բազմաթիվ բեկորների առկայություն վերին, ստորին վերջույթներում, դեմքին, աջ թոքում, հետկերակրափողային շրջանում, որովայնի խոռոչում: Հաշվի առնելով հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը, գործիքային հետազոտության տվյալները, որոշվել է կյանքի ցուցումներով անհապաղ կատարել վիրահատական միջամտություն:

«Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ վիրաբույժ Նարեկ Զաքարյանը առանց ժամանակ կորցնելու սկսել են վիրահատությունը: Կատարվել է ձախակողմյան թորոկոտոմիա, պերիկարդոտոմիա, ձախ փորոքի առաջնային պատի բեկորային վնասվածքի կարում, պլեւրալ խոռոչի դրենավորում: Այնուհետեւ կատարվել է լապարատոմիա, հայտնաբերվել է բարակ աղիքի գալարների եւ միջընդերքի բեկորային վնասումներ, վնասված աղեգալարների մասնահատում միջընդերքի ընդգրկումով, իլեո-իլեո անաստամոզի ձեւավորումով, ինչպես նաեւ որովայնի խոռոչի դրենավորում:

Վիրահատությունը տեւել է շուրջ 4 ժամ, ընդհանուր վիրաբույժների աշխատանքից հետո հաջորդ փուլերում վիրահատությունը շարունակել են վնասվածքաբանները եւ միկրովիրաբույժները՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության եւ թիմային աշխատանքի շնորհիվ կնոջ կյանքը փրկված է:

Նա այժմ ապաքինվում է ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել