• Latest news

ԲԱՀ-երը տեստոստերոնի մակարդակի բարձրացման համար ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ վտանգավոր են. գիտնականներ

2 հուլիսի, 2019  09:43

Բիոակտիվ հավելումները տեստոստերոնի մակարդակի բարձրացման համար, որոնք անվանվում են նաեւ «Т-բուստերներ», ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ վտանգավոր են։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է The World Journal of Men's Health-ում։

Տեստոստերոնը հիմնական «տղամարդկային« սեռական հորմոնն է, որը կարեւոր դեր է խաղում սերմնահեղուկի արտադրման գործում, ավելին՝ հենց դրա շնորհիվ են զարգանում «տղամարդկային» գծերը՝ ամուր մկաններ, թավ ձայն, լայն ուսեր եւ այլն։

30 տարեկանից հետո  տղամարդկանց մեծ մասի մոտ տեստոստերոնի մակարդակը սկսում է աստիճանաբար նվազել, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես նրանց ինքնազգացողության, այնպես էլ արտաքինի վրա։ Ժամանակը հետ դարձնել փորձելու համար որոշ տղամարդիկ դիմում են այսպես կոչված «տեստոստերոնի բուստերներին»։

Սակայն այդ հավելումներից ոչ մի օգուտ չկա։ Ինչպես տեղեկացրել է Մերի Ք.Սամպլասկին Հարավային Կալիֆոռնիայի բժշկական դպրոցից, շատ բիոկատիվ հավելումներ իրականում պարունակում են միայն վիտամիններ եւ հանքանյութեր, դրա համար էլ ոչ մի կերպ չեն կարող բարձրացնել տեստոստերոնի մակարդակը։

Հետազոտողները Google որոնողական համակարգ են մտցրել հարցում՝ «բուստեր տեստոստերոն»՝ նմանակելով մարդու ինտերնետ-որոնումը։ Հետազոտության համար նրանք ընտրել են որոնողական համակարգի առաջին 50 պատասխանները։ Հետազոտվող սննդային հավելումներ արտադրողները պնդել են, որ դրանք ի վիճակի են «բարձրացնել տեստոստերոնը կամ ազատ տեստոստերոնը», «ավելացնել մկանային մասսան» կամ «լիբիդոն»։

Մասնագետները նաեւ ուսումնասիրել են հրապարակված գիտական գրականությունը տեստոստերոնի արտադրման վրա 109 բաղադրիչի ազդեցության մասին, որոնք եղել են հավելումներում։ Առավել տարածված բաղադրիչներն են ցինկը, վիտամին В6-ը։

Գիտնականները համեմատել են  յուրաքանչյուր հավելումի բաղադրությունը ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության երաշխավորած օրական նորմի եւ ԱՄՆ Գիտություների ազգային ակադեմիայի Բժշկության ինստիտուտի սահմանած սպառման վերին մակարդակի հետ։

Պարզվել է, որ շատ բիոհավելումներ պարունակել են վիտամինների եւ հանքանյութերի բարձր չափաբաժիններ, որոնք երբեմն գերազանցել են թույլատրելի սահմանները։ Նման հավելումների երկարատեւ օգտագործումը կարող է հանգեցնել որոշ նյութերի ավելցուկի օրգանիզմում եւ դրա հետ կապված խնդիրների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել