• Latest news

«Գարդասիլ» պատվաստանյութն անվտանգ է եւ առողջության համար ռիսկեր չի կրում. Վիգեն Սեպիլյան

2 հուլիսի, 2019  16:25

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն անվտանգ է եւ առողջության համար ռիսկեր չի կրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ-ից ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը:

Սեպիլյանը իմունոկանխարգելումն անվանեց բժշկության ոլորտում ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ պենիցիլինի հայտնագործության հետ միասին: Նա նշեց, որ ինչպես հակամանէային դեղամիջոցները, այնպես էլ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում միլիոնավոր կյանքեր են փրկել: Սրա հետ կապված նա մտահոգություն հայտնեց հակապատվաստումային հիստերիայի կապակցությամբ, որը Հայաստանում թափ է հավաքում: «Սա շատ վտանգավոր է: Հայաստանը փոքր երկիր է եւ պատվաստման միջոցով կարող է լիովին պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդություններից, այդ թվում՝ նաեւ քաղցկեղից»,- շեշտեց փորձագետը:

Սեպիլյանը նշեց, որ մարդու պապիլոմա վիրուսը կարող է դառնալ քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման պատճառ, այդ թվում՝ կոկորդի, մաշկի եւ արգանդի վզիկի: Այսպիսով, պատվաստումը կարող է կանխել չարորակ նորագոյացությունների առաջացումը:

Ինչպես նշվեց, «Գարդասիլի» վնասի եւ վերարտադրողական համակարգի համար դրա վտանգավորության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, եւ ոչ մի հետազոտություն չկա, որը կհաստատեր դրա կապը առողջական այս կամ այն խնդիրների զարգացման հետ: Նույնը վերաբերում է նաեւ այլ պատվաստանյութերին, որոնք չեն առաջացնում աուտիզմ եւ այլ հիվանդություններ, որոնցով բնակիչներին սարսափեցնում են հակապատվաստումային շարժման կողմնակիցները:

«Գարդասիլով» պատվաստման վերին շեմը կազմում է 45 տարեկանը, ինչը, Սեպիլյանի տեղեկացմամբ, համապատասխանում է ամերիկացի մասնագետների հանձնարարականներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել