• Latest news

Բելգիացի բժիշկները հայտնել են դիաբետի բուժման արդյունավետ միջոցի մասին

2 հուլիսի, 2019  23:45

Բելգիացի բժիշկները հայտնել են երկրորդ տիպի դիաբետի բուժման արդյունավետ միջոցի մասին:

Ինչպես ասվւմ է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, անցկացված հետազոտությունները ցույց են տվել Akkermansia տեսակի բակտերիայի արդյունավետությունը արյան մեջ խոլեստերինի ու ինսուլինի մակարդակի նվազեցման գործում:

Բելգիայի Լեւենի համալսարանից Պատրիս Կանին նշում է, որ փորձի մասնակիցների մոտ նյութափոխանակության լավացում է նկատվել, ինչպես նաեւ 2 կգ քաշի կորուստ եւ ազդրերի շրջագծից պակաս 2,5 սմ-ով:

Հետազոտությանը մասնակցել է 40 մարդ, որոնք տառապել են գիրացմամբ եւ երկրորդ տիպի դիաբետով: Նրանք ամեն օր դեղեր են ընդունել, որոնք պարունակում են պաստերիզացված կամ կենդանի վիճակում Akkermansia muciniphila բակտերիաներ: Ընդ որում, փորձի մասնակիցները չպետք է փոխեին իրենց կենսակերպը կամ սննդակարգը:

3 ամիս անց բժիշկները հաստատել են, որ Akkermansia muciniphila-ն բարենպաստ է ազդում առողջության վրա: Փորձի մասնակիցների արյան մեջ ինսուլինի մակարդակը նվազել է 30%-ով, իսկ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 8,6%: Արդյունքում նրանց հաջողվել է ազատվել դիաբետից կամ նախադիաբետային վիճակից:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները հաշվի կառնվեն դիաբետի բուժման համար նոր դեղամիջոցների մշակման համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել