• Latest news

Սպանախը կարող է օգնել ավելացնելու մկանային զանգվածը

3 հուլիսի, 2019  17:46

Գիտնականների խոսքով՝ սպանախում էկդիստերոն է պարունակվում, որն անվանում են «բուսական ստերոիդ»։ Բացի այդ, այն հարուստ է հանքանյութերով, վիտամիններով եւ սպիտակուցներով։

Սպանախի ամենօրյա օգտագործումն օգնում է ավելացնել մկանային զանգվածը եւ բարձրացնում է մկանների աշխատունակությունը, ինչպես պարզել են Բեռլինի Ազատ համալսարանի մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է Focus պարբերականը, հետազոտությանը մասնակցել է 46 մարդ, որոնց մի մասը 10 շաբաթվա ընթացքում ընդունել է սպանախի թուրմ, իսկ մյուսները՝ պլացեբո։ Հետազոտության սկզբում եւ վերջում չափել են բոլոր մասնակիցների մկանային զանգվածը, ինչպես նաեւ ձգման ուժը պառկած վիճակում։ Պարզվել է, որ սպանախ ընդունած մարդիկ ավելի շատ մկանային զանգված են կուտակել, քան նրանք, ովքեր ընդունել են պլացեբո։

Մյուս կողմից՝ մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել սպանախը, ավելին՝ նրանք կողմ են, որ խոտերից ստացվող էկդիստերոնը եւ ֆիտոստերոիդը  ներառվեն ընդունելու համար արգելված նյութերի ցուցակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել