• Latest news

Մշակվել է աղիների ծանր հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդ

5 հուլիսի, 2019  10:50

Վարշավայի Բժշկական համալսարանի հետազոտողների խմբին հաջողվել է մշակել աղիների հիվանդությունների հայտնաբերման նոր ոչ ինվազիվ մեթոդ: Խոսքն այնպիսի ծանր հիվանդությունների մասին է, ինչպես, օրինակ, Կրոնի հիվանդությունը եւ խոցային կոլիտը:

Այսօրվա դրությամբ ախոտորոշումն իրականացվում է կլինիկական պատկերի կամ կոլոնոսկոպիայի արդյունքների հիման վրա: Մինչդեռ լեհ գիտնականներն առաջարկել են անցկացնել արյան եւ կղանքի անալիզ՝ չափելու համար բակտերիաների ստեղծած կարճաշղթա ճարպաթթուների հարաբերակցությունը: Նշվում է, որ աղիների պատերի վնասվածքները ցույց են տալիս մեծ քանակությամբ բակտերիալ կողմնակի արգասիքները:

Այսպիսի պարզ ախտորոշումը կարող է կիրառվել նաեւ լյարդի խնդիրների, սրտի անբարարության հայտնաբերման համար, որոնք կարող են դառնալ  աղիների չափից ավելի թափանցելիության հետեւանք:

Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Experimental Physiology պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել