• Latest news

Մինուս 63 կիլոգրամ. կինը պատմել է, թե ինչպես է կրկնակի նիհարել (ֆոտո)

5 հուլիսի, 2019  15:32

27-ամյա Քառլին Օ՛Դոնոհյուն Մեծ Բրիտանիայից 63 կիլոգրամ նիհարել է՝ օրինակ վերցնելով մորից, որը նույնպես ազատվել է ավելորդ կիլոգրամներից։

Ինչպես պատմում է բրիտանական Daily Mail պարբերականը, Քառլինը 140 կիլոգրամ էր եւ մշտապես իր հասցեին լսում էր տհաճ մեկնաբանություններ։ Նրան հաճախ անվանում էին հսկա կետ։ Քառլինի մայրը, որը նույնպես երկար ժամանակ տառապում էր ավելորդ կիլոգրամներից, նիհարեց 53 կիլոգրամով շնորհիվ ճիշտ սնվելու եւ լողի, եւ Քառլինը որոշեց օրինակ վերցնել նրանից ու նույնպես նիհարել։

«Ես հասկացա, թե որքան երջանիկ է մայրս նիհարելուց հետո, եւ դա ոգեւորեց ինձ անել նույնը»,- ասել է նա։

2017 թվականի հուլիսին նա սկսեց մասնակցել լողի պարապմունքների եւ վերանայեց իր սննդակարգը։ Առաջ նա հաճախ ֆասթ ֆուդ էր օգտագործում, հիմա անցել է տնական ուտելիքի։ Մինչեւ նիհարելը սովորաբար պիցա կամ բուրգեր էր ուտում, իսկ ընթրիքը պատրաստի ուտելիքներ էին, որոնք պետք էր պարզապես տաքացնել միկրոալիքային վառարանում։ Նիհարելու որոշումից հետո նա սկսեց նախաճաշին յոգուրտ եւ մրգեր ուտել, ճաշին օգտագործում էր քարի բանջարեղենով, ընթրիքին՝ ինքն էր պատարստում լազանյա։

3 շաբաթում նա նիհարեց մոտ 3 կիլոգրամով, եւ նրա քաշը շարունակում էր պակասել։ 2018-ի ամռանն արդեն նիհարել էր 25 կիլոգրամով եւ կշռում էր 114 կիլոգրամ։

Նա որոշեց չբավարարվել ձեռք բերածով եւ 2019-ի սկզբին կշռում էր 78 կլիոգրամ։ Սակայն կախված մաշկը, որն առաջացավ նիհարելուց հետո, մտահոգում էր նրան, եւ այդ ժամանակ որոշեց ձգել մաշկը։

«Ես երկար տարիներ ինձ դժբախտ եմ զգացել, իսկ հիմա հոգեկան հավասարակշռություն եմ ձեռք բերել։ Անշուշտ, արժեր անել դա»,- ասել է աղջիկը։

Հիմա թե՛ մայրը, թե՛ աղջիկը հպարտանում են իրենց արդյունքներով, քանի որ քաշը կորցնելու շնորհիվ նրանք ոչ միայն իրենց ավելի վստահ են զգում, այլեւ ազատվել են բազմաթիվ առողջական խնդիրներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել