• Latest news

«Արտույտները» ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով. հետազոտություն

5 հուլիսի, 2019  23:35

«Արտույտների» շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի փոքր է, քան «բուերի» շրջանում: Այս մասին նշված է British Medical Journal-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Պրոֆեսոր Քերոլայն Ռելթոնի ղեկավարությամբ գիտնականները վերլուծել են բրիտանական Բիոբանկի (180 216 կին) եւ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ասոցիացիայի կոնսորցիումի (228 951 կին) տվյալների բազայի կանանց մասին տվյալները: Նրանք մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդով վերլուծել են գենետիկ տարբերակները՝ կապված քնի առանձնահատկությունների հետ՝ քրոնոտիպ («արտույտ» կամ «բու»), քնի տեւողություն եւ անքնություն:

Այսպես՝ գիտնականները կապ են հայտնաբերել քրոնոտիպի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ. «արտույտների» շրջանում 100 մարդու հաշվարկով այս հիվանդությունը մեկ դեպքով պակաս է, քան «բուերի» շրջանում: Ինչ վերաբերում է քնի տեւողության եւ անքնության խնդիրների հետ կապին, ապա ապացույցներն անբավարար էին: Մյուս կողմից՝ Կոնսորցիումի տվյալների մենդելեեւյան վերլուծությունը ցույց է տվել առավել տեւական քնի (7-8 ժամից ավելի) պոտենցիալ վնասակար ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Մի շարք այլ հետազոտություններ նույնպես ցուցադրել են վաղ արթնանալու առավելությունները: Այսպես՝ «արտույտները» 35 տոկոսով ավելի հազվադեպ են դեպրեսիայով տառապում: Իսկ «բուրեը» ավելի շատ են հակված ճարպակալմանը, քան «արտույտները», եւ ժամկետից վաղ մահանալու ավելի մեծ հավանականություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել