• Latest news

Մրսածության վիրուսը լիովին կփոխի միզապարկի քաղցկեղի բուժումը

6 հուլիսի, 2019  22:33

Մրսածության վիրուսի շտամներից մեկը կարող է արդյունավետ միջոց լինել միզապարկի քաղցկեղի բուժման համար։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Clinical Cancer Research ամսագրում։

University of Surrey-ի եւ Royal Surrey County Hospital-ի  գիտնականները հետազոտել են Կոկսակի վիրուսները (CVA21)  միզապարկի քաղցկեղի դեմ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մրսածության վիրուսի շտամը՝ Կոկսակի անունով (CVA21), ոչնչացրել է միզապարկի ներքին թաղանթի քաղցկեղային բջիջները։ Հետազոտությանը մասնակցել է 15 պացիենտ։ Նրանք բոլորն էլ տառապել են միզապարկի ոչմկանային ինվազիվ քաղցկեղով։

Ուռուցքի փոքրացման համար նախատեսված վիրաբուժական միջամտությունից մեկ շաբաթ առաջ նրանք ստացան փորձնական բուժում։ Դեպքերի մեծ մասում վիրուսը հանգեցրեց բջջային մահվան ուռուցքների ներսում՝ բուժումն սկսելուց մեկ շաբաթ անց։ Իսկ  պացիենտներից մեկի օրգանիզմում առհասարակ հիվանդությունից հետք չէր մնացել։

Ինչպես պարզվեց, CVA21-ը վարակել էր միզապարկի քաղցկեղային բջիջները, ինչի պատճառով օրգանը բորբոքվել էր։ Բորբոքային պրոցեսների պատճառով այստեղ էին «շտապել» իմունային բջիջները, որոնք էլ ոչնչացրել էին ուռուցքի բջիջներին։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ միզապարկի քաղցկեղի բուժման այս մեթոդը, որը չի ուղեկցվում լուրջ կողմնակի էֆեկտներով, կարող է դառնալ նոր խոսք ուռուցքաբանության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել