• Latest news

900 գրամ քաշով ծնված փոքրիկը կարողացավ հաղթահարել երեք վտանգավոր հիվանդություն

6 հուլիսի, 2019  21:00

Փոքրիկ Օլին ժամանակից չորս ամիս շուտ է ծնվել եւ բախվել է լուրջ հիվանդությունների։

Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության 26-րդ շաբաթում եւ կապված էր մոր առողջական խնդիրների հետ։ Տղայի քաշը ծնվելիս 900 գրամ էր։ Փոքրիկն անհապաղ միացվեց թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին։ Ընդհանուր առմամբ, նա հիվանդանոցում անցկացրեց 15 շաբաթ։ Այդ ընթացքում երեխայի մոտ հայտնաբերվեցին կյանքի համար վտանգավոր հիվանդություններ՝ սեպսիս, նորածինների շնչառական դիսթրես-ախտանիշ եւ թոքերի քրոնիկական հիվանդություն։

Բժիշկները հորդորեցին ծնողներին պատրաստվել վատագույնին, բայց փոքրիկ Օլին կարողացավ հաղթահարել առողջական բոլոր խնդիրները։ 3.5 ամսական հասակում, վերջապես, նրան դուրս գրեցին հիվանդանոցից։ Այդ ընթացքում երեխայի քաշը հասել էր 3.3 կիլոգրամի։ Չնայած նա դեռ թթվածնի կարիք ունի, ծնողները նշում են, որ իրենց երեխան նորմալ զարգանում է՝ հասակն ու քաշն ավելացնելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է