• Latest news

Բուշտերով թաղանթն օգնել է փրկել 800 գրամ կշռող մանկիկի կյանքը

8 հուլիսի, 2019  10:51

Բուշտերով թաղանթը, որով սովորաբար փաթեթավորում են փխրուն ապրանքները, բրիտանացի բժիշկներն օգտագործել են անհաս փոքրիկի կյանքը փրկելու համար, որը ծնվել էր 800 գրամ քաշով։

Ինչպես պատմում է Daily Star պարբերականը, փոքրիկ Մառլի Բրուքերը լույս աշխարհ է եկել հղիության 27-րդ շաբաթում, այսինքն՝ ժամանակից գրեթե 3 ամիս շուտ։ 19-րդ շաբաթում փոքրիկի մոր մոտ այտուցներ են առաջացել, իսկ եւս 5 շաբաթ հետո հղի կնոջ վիճակը կտրուկ վատացել է։

Կնոջն ախտորոշել են  պրէկլամպսիա, որը սպառնում էր թե՛ նրա, թե՛ փոքրիկի կյանքին։ Բժիշկները ստիպված էին շտապ կեսարյան հատում անել։ Այդպես ծնվեց Մառլին, որի քաշն այդ պահին 800 գրամ էր. նա այնքան փոքրիկ էր, որ կարող էր տեղավորվել ափի մեջ։

Տղան շատ թույլ էր, եւ բժիշկները վախենում էին, որ նա չի ապրի։ Նրա մաշկը, հիշում է մայրը, թափանցիկ էր թվում։ Անհաս փոքրիկի մարմնի անհրաժեշտ ջերմությունը պահպանելու եւ զգայուն մաշկածածկը չվնասելու համար բժիշկները որոշեցին նրան փաթաթել բուշտերով թաղանթի մեջ։ Այլ միջոցառումների հետ միասին դա արդյունք տվեց, եւ փոքրիկ նորածնին հաջողվեց փրկել։

9 ամիս հիվանդանոցում մնալուց հետո փոքրիկ Մառլին գնացել է տուն։

Հիմա Մառլին արդեն մեկ տարեկան է։ Որոշ առողջական խնդիրներ նրա մոտ մնացել են, բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նրա բարդ ծնունդը, տղան լավ է աճում եւ զարգանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է