• Latest news

Առողջական ի՞նչ խնդիրներ կարող են լինել երեւանյան գերլցված աղբամաններից

8 հուլիսի, 2019  14:21

Երեւանի փողոցների գերլցված աղբամանները միայն գեղագիտական առումով չէ, որ խնդիրներ են ստեղծում. այդ աղբը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց առողջության համար, ինչպես պնդում է թերապեւտ Լամարա Մանուկյանը։

Առաջին հերթին, աղբի եւ գարշահոտության պատճառով, որը տարածվում է շրջակայքում, տառապում են ալերգիա ունեցողները, ինչպես նաեւ ասթմա, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) եւ շնչուղիների այլ հիվանդություններ ունեցող մարդիկ. հոտը եւ նյութերն օդում, որոնց պատճառով այդ հոտը ձեւավորվում է, կարող են հանգեցնել բոլոր այդ խնդիրների սրացմանը։

Քանի որ շատ աղբամաններ գտնվում են բնակելի տների բակերում, չհավաքված աղբը կարող է սպառնալիք ներկայացնել այդ տների բնակիչների, մանավանդ երեխաների համար, որոնք խաղում են բակում։ Եթե, օրինակ, գնդակը խաղի ժամանակ ընկնում է աղբամանի կամ դրա կողքին գտնվող աղբակույտի մեջ (իսկ դա հաճախ է պատահում), դրա մակերեսին հայտնվում են պաթոգեն մանրէներ, որոնք հետո երեխայի ձեռքերի միջոցով կարող են հայտնվել նրա օրգանիզմում եւ հանգեցնել աղեստամոքսային տրակտի խնդիրների։

Որոշ վարակիչ հիվանդություններ տարածվում են միջատների խայթոցների միջոցով, իսկ գերլցված աղբամանները դրանց բազմանալու հիանալի վայր են, որոնք փոխանցում են այդպիսի հիվանդություններ, հիշեցրել է մասնագետը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը հիշեցրել է, որ, համաձայն կառավարության 2002 թվականի որոշման, եթե օդի ջերմաստիճանը ցածր է Ցելսիուսի 5 աստիճանից, աղբահանումը կարելի է կատարել օրը 3-4 անգամ, իսկ եթե բարձր է 5 աստիճանից, դա պետք է անել ամեն օր։ Սակայն ստացվում է, որ կառավարության որոշումն այսօր Երեւանում չի կատարվում. որոշ բնակիչներ բողոքում են, որ աղբը բակերից տարվում է երկու շաբաթը մեկ, մեկ-մեկ էլ՝ ավելի հազվադեպ։

Չիլինգարյանի խոսքով՝ ներկայում գործող օրենքի համաձայն, որը կարծես շատ հապճեպ է ընդունվել դեռեւս 2011-ին, սպառողները միայն պարտականություններ ունեն, իսկ իրավունքներ՝ ոչ. սպառողը չի կարող չվճարել աղբահանման համար, եթե նրան չի գոհացնում մատուցվող ծառայությունների մակարդակը, այլապես բացի հարկերից նա ստիպված կլինի նաեւ տուգանքներ վճարել։

Մնում է մի բան. խնդիրները լուծել դատարանում։ Աղբահանման հետ կապված՝ ներկա իրավիճակից դժգոհ քաղաքացիներին մասնագետը խորհուրդ է տալիս դիմել դատարան, քանի որ որեւէ բան փոխելու այլ միջոցներ սպառողներն այս պահին չունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է