• Latest news

Սեռական բռնության բազմաթիվ դեպքերի մասին ոչ ոք երբեք չի իմանա. մասնագետ

8 հուլիսի, 2019  15:33

Դժվար է ասել, թե սեռական բռնության քանի դեպք է լինում Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում, քանի որ զոհերից շատերը չեն տեղեկացնում տեղի ունեցածի մասին ոչ ոստիկանությանը, ոչ անգամ բժիշկներին։ Այս մասին լրագրողներին ասել է սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը։

Լինում են դեպքեր, ըստ մասնագետի, երբ սեռական բռնության փաստի մասին հայտնի է դառնում շատ ամիսներ, երբեմն էլ՝ տարիներ անց, երբ արդեն անհնար է որեւէ բան ապացուցել եւ, հետեւաբար, մեղավորին պատասխանատվության ենթարկել։

Սեռական բռնության զոհերը կատարվածը թաքցնելու տարբեր պատճառներ են ունենում, բայց կարեւոր է, որպեսզի նրանք, այնուամենայնվ, դիմեն իրավապահ մարմիններին։ Նախ՝ այդպես եւ միայն այդպես հանցագործը կպատժվի։ Երկրորդ՝ զոհն ինքը կկարողանա անհրաժեշտ հոգեբանական եւ սեռաբանական օգնություն ստանալ՝ խուսափելու համար հետագա խնդիրներից (Հայաստանում կան մասնագետներ, որոնք հասարակական հիմունքներով, անվճար աշխատում են բռնության զոհերի հետ)։ Իսկ զոհերի մոտ խնդիրներ (հատկապես եթե նրանք երեխաներ են կամ դեռահասներ) հաճախ են առաջանում՝ տարբեր սեռական խախտումներից եւ հոգեհուզական խնդիրներից մինչեւ սեռական կյանքից լիակատար հրաժարում։

Երրորդ՝ սեռական բռնության մեջ մեղավորներին պատժելը կօգնի կանխել նման շատ այլ դեպքեր. մարդիկ, տեսնելով, որ զոհերը չեն լռում եւ որ բռնարարներին պատժում են, նման վստահությամբ չեն կատարի սեռական բնույթի հանցագործություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել