• Latest news

Հունիսին գրանցվել է «Շտապ օգնության» կանչերի առավել փոքր քանակություն

9 հուլիսի, 2019  12:52

Երեւանում «Շտապ օգնությունն» առաջին կիսամյակում սպասարկել է 130 545 կանչ, ինչը 7761 կանչով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հունվարից մինչեւ հունիսի վերջ հոսպիտալացվել է 28 966 մարդ, ինչը 2692-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Մանկական կանչերի թիվը կազմել է 13 637, հոսպիտալացված երեխաների՝ 5175, ինչը համապատասխանաբար 452-ով եւ 422-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները:

Ստեփանյանը կանչերի թվի մեծացումը կապում է «Շտապ օգնության» ավտոպարկի թարմացման հետ: Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը Չինաստանից Հայաստանին է նվիրվել 200 նոր ավտոմեքենա, որոնք շահագործման են հանձնվել հոկտեմբեր-նոյեմբերին: Ստեփանյանը տեղեկացրեց, որ կանչերի թվի աճ է դիտվել նաեւ 2011 թվականին այն բանից հետո, երբ չինական կողմը Հայաստանին նվիրել էր «Շտապ օգնության» 88 մեքենա: «Այսպես՝ եթե 2011-ին մենք ամեն օր սպասարկել ենք 350-400 կանչ, ապա ավտոպարկի թարմացումից հետո դրանց թիվը հասել է 500-550-ի: 2018-ին ավտոպարկի թարմացումից հետո օրական կանչերի թիվը հասել է 700-750 նիշին»,- հայտնեց նա:

Սովորաբար առավել մեծ թվով կանչերը բաժին են ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին, սուր շնչառական վիրուսային հիվանդություններին եւ վնասվածքներին: Միաժամանակ, ընթացիկ տարվա հունվար-հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված կանչերի թիվը կրճատվել է 5087-ով:

Կանչերի ընդհանուր կառուցվածքում առավել քիչ կանչեր են գրանցվել հունիսին՝ 1983, մինչդեռ, օրինակ, առաջին տասնօրյակում դրանց թիվը կազմել է ամսվա մեջ միջինը 20-22 հազար: Հուլիսի սկզբին արդեն որոշակի դինամիկա է գրանցվել. առանձին օրերին կանչերի թիվը անցել է 740-ից, մինչդեռ հունիսին այս ցուցանիշը մեջինը հավասար էր 620-650-ի:

Այսօրվա դրությամբ՝ Երեւանը սպասարկում է «Շտապ օգնության» 35 մեքենա՝ հավելած մեկ մեքենա հոգեբուժական օգնության համար եւ երկու՝ բուժակների արտագնա բրիգադների: Մեկ ամսից «Շտապ օգնության» բրիգադների թիվը կմեծանա 15-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել