• Latest news

Երիտասարդը մահացավ իր 22-ամյակի նախորդ օրը՝ մեկ գդալ կոֆեին ավելացնելով պրոտեինային կոկտեյլի մեջ

9 հուլիսի, 2019  22:28

Ընդամենը մեկ թեյի գդալ կոֆեինի փոշին դարձավ երիտասարդ երաժիշտ Լահլան Ֆութի (Ավստրալիա) մահվան պատճառը։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, նա ամանորին այն ավելացրել էր պրոտեինային կոկտեյլի մեջ՝ անգամ չկասկածելով, որ կոֆեինի մեկ թեյի գդալ փոշին հավասարազոր է 50 բաժակ սուրճին։ Տղան մահացավ իր 22-ամյակից մեկ օր առաջ։

Ողբերգական միջադեպից հետո Լահլանի ծնողները իշխանություններին կոչ արեցին արգելել փոշի կոֆեինի վաճառքը։ Այսօրվա դրությամբ այն հասանելի է ինտերնետում եւ մեծ տարածում ունի ֆիթնեսի սիրահարների շրջանում։ Դրանից պատրաստված շիճուկներն օգտագործվում են օրգանիզմի դիմացկունությունը բարձրացնելու համար, բայց չափաբաժնի չարաշահումը չափազանց վտանգավոր է մարդու համար։

2018 թվականին  ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը (FDA) արգելեց կոֆեինի փոշու վաճառքը մեծ  քանակներով Օհայոյից Լոգան Սթայների մահվանից հետո։ Նա փոշին գնել էր օնլայն եւ օգտագործել պրոտեինային կոկտեյլում, ինչի պատճառով մահացել էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի