Բժիշկ Ֆաթիմա Ալզահրա Ալաթրաքթչին մշակում է հեղափոխական տեստ, որը կարող է «լսել, թե ինչպես են շփվում բակտերիաները»: Այս թեստը կարող է դառնալ արդյունավետ զենք հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության դեմ պայքարում:
Թեստը ընդամենը 30 վայրկյանում կարող է ախտորոշել ցանկացած ինֆեկցիա՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից մինչեւ կիստոզային ֆիբրոզով պացիենտների մոտ թոքերի ինֆեկցիաները: Սա թույլ է տալիս անմիջապես նշանակել լավագույնս համապատասխանող բուժումը:
Անալիզի համար պահանջվում մի փոքր արյուն, որի կաթիլը տեղադրվում է սենսորի վրա: Արդյունքից կախված թեստը ցույց է տալիս «պլյուս» կամ «մինուս»:
The Daily Mail-ը փոխանցում է, որ բակտերիաները միմյանց հետ «շփվում» են մոլեկուլների միջոցով: Եթե մոլեկուլները մեծ քանակությամբ են կուտակվում, բակտերիաները հասկանում են, որ իրենք մենակ չեն: Եվ դա իդեալական պահ է, մարմնի վրա գրոհելու համար: Այսինքն՝ բակտերիաները վտանգավոր են միայն մեծ խմբում, երբ համաժամանակյա վարքագծի հնարավորություն ունեն:
Թեստը ստուգել են դեռեւս 2016 թվականին 62 պացիենտների վրա: Բայց արդյունքները դեռեւս հրապարակված չէին: Ինչպես հայտնի է, թեստը կարողացել է բակտերիաների վտանգավոր հաղորդակցության փաստը հայտնաբերել ավելի քան 50 տոկոս դեպքերում, երբ սովորական թեստերը ոչինչ ցույց չեն տվել:
Թեստի վրա աշխատանքը առայժմ շարունակվում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր