• Latest news

Քաղաքավարի բժիշկների պացիենտներն ավելի երկար են ապրում. Քեմբրիջի համալսարան

10 հուլիսի, 2019  10:55

Գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել. պարզվում է՝ 2-րդ տիպի դիաբետով հիվանդները, որոնք հետազոտվում են քաղաքավարի բժիշկների մոտ, ավելի երկար են ապրում: Քեմբրիջի համալսարանի հետազոտության համաձայն՝ այս կարգի պացիենտների շրջանում մահվան հավանականությունը կրկնակի նվազում է:

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 2-րդ տիպի դիաբետով 628 հիվանդի շրջանում, որոնք ընդհանուր պրակտիկայի 49 բժշկի հսկողության տակ էին: Փորձարկվողները պետք է գնահատեին բուժող բժշկի էմպատիայի ունակությունը, ինչպես նաեւ հայտնեին բուժման արդյունավետության մասին: Պարզվել է՝ այն պացիենտների շրջանում, որոնք հայտնել են ախտորոշումը կատարելու ժամանակ բժշկի դրսեւորած կարեկցանքի մասին, բուժման 13 ամիսը լրանալուց հետո մահվան հավանականությունը նվազել է 40-50 տոկոսով:

Առողջության վրա այսպիսի դրական էֆեկտի պատճառների թվում մասնագետները նշում են այն, որ իրենց բուժող բժշկին համակրող պացիենտները մեծ պատրաստակամությամբ են կատարում նրա նշանակած բոլոր ցուցումները: Արդյունքում՝ բուժման գրաֆիկին խիստ հետեւելը մեծացնում է դիաբետիկների կյանքի տեւողությունը:

Սրա հետ կապված գիտնականները բժիշկներին կոչ են անում մեծ ուշադրություն դարձնել միջանձնային հաղորդակցության ասպեկտներին, ինչը կարեւոր դերակատարում ունի  բուժման երկարաժամկետ արդյունքի տեսակետից:  

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Family Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել