• Latest news

Ուժային մարզումներն օգնում են սրտի շրջանում ճարպի այրմանը. հետազոտություն

10 հուլիսի, 2019  22:35

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի մասնագետները պարզել են ուժային վարժությունների օգուտը: JAMA Cardiology-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս մարզումները նպաստում են սրտի շրջանում ճարպի այրման:

12 շաբաթ տեւած հետազոտությանը մասնակցել է ճարպակալմամբ 50 մարդ, որոնք վարել են նստակյաց կենսակերպ: Բոլոր փորձարկվողները սրտի հիվանդություններ, դիաբետ կամ շողացող առիթմիա չեն ունեցել: Նրանց բաժանել են 3 խմբի՝ ելնելով առաջիկա ֆիզիկական ակտիվությունից: Առաջին խմբի մասնակիցները շաբաթական 3 անգամ 45-ական րոպեով կատարել են ուժային վարժություններ, իսկ 3-րդ (հսկիչ)  խմբում ընդգրկվածները իրենց սովորական ռեժիմի մեջ փոփոխություններ չեն կատարել:

Բոլոր կամավորներին փորձից առաջ եւ հետո կատարվել է սրտի ՄՌՏ:

Պարզվել է, որ հսկիչ խմբի համեմատությամբ, դիմացկունության մարզումները 32 տոկոսով նվազեցրել են էպիկարդիալ ճարպային հյուսվածքի զանգվածը, իսկ ուժային մարզումները՝ 24 տոկոսով: Սակայն պերիկարդիալ ճարպային հյուսվածքի վրա ազդել են միայն ուժային մարզումները՝ դրա ծավալը կրճատելով 31 տոկոսով:

Դեթրոյթի բժշկական կենտրոնի սրտաբանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի վարիչ Չադի Ալրեիսը նշում է. «Օգտակար կարող են լինել մարզագնդերով վարժությունները կամ հարձակվելը, նստելը եւ սեղմելը: Ընդ որում՝ մարզական պարագաները միանգամայն հնարավոր է բերել նաեւ սեփական գրասենյակ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել