• Latest news

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն անսպասելի կապ են գտել սեքսի եւ սմարթֆոններից կախվածության միջեւ

10 հուլիսի, 2019  21:30

Չիկագոյի, Քեմբրիջի եւ Մինեսոթայի համալսարանների գիտնականները կապ են հայտնաբերել սմարթֆոններից կախվածության, ակադեմիական առաջադիմության եւ սեքսի միջեւ:

Հետազոտությանը ներգրավվել է ԱՄՆ բուհերի 3425 ուսանող, որոնք պետք է պատասխանեին 156 հարցի, ինչը գիտնականներին օգնել է պատկերացում կազմել մարդու հոգեկան առողջության վրա սմարթֆոններից կախվածության ազդեցության մասին: Պարզվել է, որ հարցվածքների 20 տոկոսը բջջային սարքերը չարաշահել է, ընդ որում՝ դա առավել հաճախ է դիտվել կանանց շրջանում (հարցվածների ընդհանուր թվի 64 տոկոսը):

Հետաքրքիր փաստ. նրանց շրջանում, ովքեր մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի սեռական զուգընկեր են ունեցել, գաջեթներից կախվածություն ունեցողներն ավելի շատ էին (37,4 տոկոս ընդդեմ սմարթֆոների «սովորական» օգտատերերի 27,2 տոկոսի): Ընդ որում՝ բջջային սարքերին չափից ավելի կապվածությունը հաճախ ուղեկցվել է ալկոհոլի չարաշահմամբ:

Սմարթֆոններից կախվածությունն ազդել է ակադեմիական առաջադիմության վրա. չնայած միջին միավորներ հավաքելու վրա բացասական ազդեցությունը մեծ չի եղել, գիտնականները չեն բացառում ապագայում ավելի լուրջ հետեւանքները, այդ թվում՝ հետագայում աշխատանքի ընդունվելու հարցում:

Գիտնականների ենթադրությամբ՝ հենց հոգեբանական խնդիրներն են մարդկանց դրդում գաջեթներում ինչ-որ նոր ու հետաքրքիր բանի մշտական որոնումներին: Նրանք կարող են լինել, օրինակ, մեկուսացված մարդիկ, դեպրեսիայով կամ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշով անձինք:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Behavioral Addictions գիտական պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել