• Latest news

Կինը լուրջ արեւայրուք ստացավ լայմի հյութի պատճառով (ֆոտո)

10 հուլիսի, 2019  20:28

Ամբեր Փրեպչուկը կանադական Էդմոնթոն քաղաքից ձեռքերի բավական լուրջ արեւայրուք ստացավ այն բանից հետո, երբ ձեռքերով լայմ ճզմեց թեքիլայով կոկտեյլի համար։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հունիսի 12-ին Ամբերը ընկերուհիների հետ հանգստանում էր լճի մոտ, տնակում։ Նա որոշեց ալկոհոլային կոկտեյլ պատրաստել ընկերների համար եւ սկսեց ձեռքով լայմ քամել։ Նա հասցրեց 10 պտուղ քամել, մինչեւ որ գտավ հյութաքամիչը։ Ըմպելիքի նախապատարաստությունն ավարտելով՝ նա ձեռքերը ցայեց եւ դուրս եկավ բակ։ Նա չէր նկատել, որ արեւի տակ ձեռքերի մաշկը սկսել է այրվել։

Երկու օր անց կինն արթնացավ սուր ցավով եւ բշտիկներով ձեռքերի վրա. նրա մաշկին մեծ այրվածքներ կային։

Բուժող բժիշկը զննել էր Փրեպչուկին եւ նրան բուժման անհրաժեշտ կուրս նշանակել։ Պարզվել է, որ նա տառապում է ֆիտոֆոտոդերմատիտով՝ բորբոքում, որն առաջանում է մաշկին այնպիսի նյութերի հայտնվելուց, որոնք բարձրացնում են նրա զգայականությունն արեւի ճառագայթների հանդեպ։ Լայմի հյութը համարվում է հենց այդպիսի նյութ։

Այժմ Ամբերը ամեն օր Е վիտամին է ընդունում, մարմնին արեւապաշտպան միջոց եւ խոնավեցնող նյութ քսում, որպեսզի պաշտպանի արեւից այրված մաշկն ու կանխի վիճակի վատթարացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է