• Latest news

18 տարի միասին. սիամյան երկվորյակները չեն ցանկանում բաժանվել (ֆոտո)

10 հուլիսի, 2019  18:05

Սիամյան երկվորյակներ Նեեւ եւ Նելի Քոլեսթեյնները Ամստերդամից տոնել են իրենց 18-ամյակը, թեեւ բժիշկները նրանց ողջ մնալու շանսերը չափազանց ցածր էին համարում։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջիկները ծնվել են Սուրինամում (Հարավային Ամերիկա), սակայն մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար ստիպված են եղել հետագայում տեղափոխվել Նիդեռլանդներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղեղը եւ մարմինը, բայց նրանց բաժանել անհնար է գլխուղեղի ընդհանուր զարկերակների պատճառով։

Սիամյան երկվորյակների մեջ գանգերի սերտաճմամբ երկվորյակ-կրանիոպագները հազվադեպ են հանդիպում՝ դեպքերի միայն 2-6 տոկոսի դեպքում։ Այս երեւույթի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով Քոլեսթեյն քույրերը վարում են իրենց YouTube ալիքը եւ Instagram էջը։

Միասին ապրել սովորելու համար աղջիկները տարբեր հնարքների են դիմել։ Որպեսզի տեսնեն միմյանց կամ միաժամանակ հեռուստացույց նայեն, նրանք օգտագործում են հայելին։ Կյանքի առաջին տարիներին հեշտ չէր։ Օրինակ, հարազատ Սուրինամում նրանց համարում էին վուդուի զոհեր։ Ավելորդ ուշադրությունը անհարմարություններ էր պատճառում Ամստերդամում։

«Մենք իսկապես վախենում էինք փողոց դուրս գալ։ Անցորդները կարող էին մոտենալ մեզ եւ ուղղակի հարցնել, թե ինչու մեր մայրը աբորտ չի արել»,- պատմում են նրանք։

Բժիշկները հանձն չեն առնում կանխատեսել քույրերի կյանքի հնարավոր տեւողությունը։ Այնինչ, աղջիկները կարգապահորեն սովորում են եւ ջանում հեռու մնալ «սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց» ստերեոտիպերից։ Նրանց բավականություն են պատճառում նաեւ նոր ծանոթություններն ինտերնետում։ «Մենք չենք ցանկանում բաժանվել։ Առայժմ մենք առողջ ենք, եւ դա ամենագլխավորն է»,- նշում են նրանք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել