• Latest news

Ինչո՞ւ են օտար ցեղի մարդիկ իրար նման թվում. գիտնականները բացատրել են հանելուկային երեւույթը

11 հուլիսի, 2019  12:08

Հաճախ թվում է, թե ուրիշ էթնիկական խմբի ներկայացուցիչներն ասես «նույն դեմքն ունեն»։ Եվրոպացիներին, օրինակ, բոլոր ասիացիներն իրար նման են թվում։ Ինչո՞ւ։

Սթենֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարանների մասնագետների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին հայացքից «օտարների» արտաքին անհատական տարբերություններն ընկալելու անընդունակությունը մեր ուղեղում է։

Գիտնականները հետաքրքիր փորձ են իրականացրել, որին մասնակցել է եվրոպոիդ խմբի 17 ներկայացուցիչ, որոնց ցույց են տվել մարդկանց լուսանկարներ, որոնք պատկանել են եվրոպոիդ եւ նեգրոիդ ռասաներին։ Միեւնույն ժամանակ, կատարվել է ուղեղի սքանավորում։ Գիտնականներին հետաքրքրում էր գլխուղեղի կեղեւի ակտիվությունը, քանի որ հենց նա է մշակում տեսած պատկերները։

Ինչպես պարզվել է, տեսողական կեղեւի գերզգայուն հատվածն այնպես է «տրամադրված», որ ճանաչի այն նույն ռասայի մարդկանց դեմքերի անհատական տարբերությունները, ինչ եւ ինքը՝ այդ մարդը, իսկ ահա մյուս ռասայի մարդկանց դեմքերին այն ավելի քիչ է արձագանքում։

Գիտնականների խոսքով՝ սա բնածին մեխանիզմ է, որն ակտիվացել է տեսողական տեղեկատվության ամենավաղ փուլում։ Այս մեխանիզմը հեռավոր անցյալում բերել է էվոլյուցիոն օգուտ, բայց հիմա դրանից առանձնակի օգուտ չկա, ավելին՝ այն կարող է ընկնել նախապաշարմունքների հիմքում։

Ինչպես նշում են, այդ մեխանիզմը կարելի է վերահսկել, եթե առկա են նպատակներ եւ մոտիվացիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել