• Latest news

Հասանելի՞ են արդյոք ժամանակակից հակաբեղմնավորիչները Հայաստանում. հակաբեղմնավորիչների հասանելիության ատլասում Հայաստանը «նարնջագույն» գոտում է

11 հուլիսի, 2019  14:17

2019 թվականի Հակաբեղմնավորիչների հասանելիության ատլասում Եվրոպայի 46 երկրներ բաժանված են մի քանի խմբի ըստ բնակչությանը հակաբեղմնավորման արդի մեթոդների հասանելիության։ Հայաստանն այդ ատլասում հայտնվել է «նարնջագույն գոտում», ասել է Քաղաքականության հարցերով Եվրոպական խորհրդարանական համաժողովի ավագ աշխատակից Մարինա Դավիդաշվիլին Հայաստանի խորհրդարանում հակաբեղմնավորման հասանելիության խնդիրներին նվիրված թեմայի քննարկման ընթացքում։

Հակաբեղմնավորման հասանելիության ատլասը ինքնատիպ հետազոտական նախագիծ է, որն ուսումնասիրում է եվրոպական պետությունների քաղաքականության արդյունավետությունն ըստ երեք չափորոշիչների. հակաբեղմնավորման միջոցների հասանելիություն բնակչության համար, ընտանիքի պլանավորման հարցերում խորհրդատվության որակ եւ օնլայն տեղեկատվության առկայություն հակաբեղմնավորման մեթոդների մասին։

Ատլասում, կախված հակաբեղմնավորման հասանելիության մակարդակից, երկրները բաժանվել են 6 խմբի.   

  • «Մուգ կանաչ գոտի» - այստեղ, ինչպես նշեց Մարինա Դավիդաշվիլին, մտել են 7 չեմպիոն երկրներ, որտեղ հակաբեղմնավորումը հասանելի է բնակչության ավելի քան 75 տոկոսին, ներառյալ եկամտի ցածր մակարդակ ունեցող մարդիկ։ Ավելին, այդ երկրներում գործում է հակաբեղմնավորիչների ծախսերի փոխհատուցում բոլորի համար։ Այստեղ կա անվճար խորհրդատվություն ընտանիքի պլանավորման հարցերում, ինչպես նաեւ վեբ-կայքեր հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների մասին տեղեկատվությամբ, եւ այդպիսի կայքերը ստանում են աջակցություն կառավարությունից։ «Մուգ կանաչ» երկրներն են. Բելգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ։  
  • «Բաց կանաչ գոտի» - այստեղ իրավիճակը «շատ լավ է», եւ հակաբեղմնավորումը հասանելի է բնակչության 60-75 տոկոսին։ Ընդհանուր առմամբ բնակչության համար գործում է հակաբեղմնավորիչների ծախսերի փոխհատուցում, կա նաեւ խորհրդատվություն ընտանիքի պլանավորման հարցերում, եւ վեբ-կայքեր որակյալ տեղեկատվությամբ։ «Բաց կանաչ» երկրներն են. Նորվեգիա, Շվեդիա, Էստոնիա, Իսպանիա, Իռլանդիա, Ալբանիա, Ավստրիա, Մոլդովա, Ֆինլանդիա, Սլովենիա։
  • «Դեղին գոտի» - այստեղ ծախսերի փոխհատուցումը գործում է նվազագույն չափով կամ առհասարակ բացակայում է, բայց կա օնլայն գրագետ տեղեկատվություն եւ հասանելի է խորհրդատվությունն ընտանիքի պլանավորման հարցում։ Հակաբեղմնավորումն այս երկրներում հասանելի է բնակչության 55-60 տոկոսին, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է «միջին»։ «Դեղին» երկրներն են. Դանիա, Խորվաթիա, Իտալիա, Լատվիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։
  • «Նարնջագույն գոտի» - ծախսերի փոխհատուցումը բացակայում է, այսինքն՝ քաղաքացիներն իրենք պետք է գնեն հակաբեղմնավորիչներ։ Խորհրդատվության տրամադրման առումով այդ երկրները ստացել են միջին բալ։ Կան կայքեր հակաբեղմնավորիչների մասին տեղեկատվությամբ, բայց նշվում է դրանց մասին կազմակերպչական կամ ֆինանսական տեղեկատվության անբավարարությունը։ Այդ երկրներում հակաբեղմնավորումը հասանելի է բնակչության 50-55 տոկոսին, եւ իրավիճակն ընդհանուր առմամբ մասնագետները գնահատում են «վատ»։ «Նարնջագույն» երկրներն են. Ռումինիա, Սերբիա, Իսլանդիա, Մալթա, Ադրբեջան, Չեխիայի Հանրապետություն, Մակեդոնիա, Կիպրոս, Լիտվա, Հայաստան։
  • «Կարմիր գոտի» - այստեղ հակաբեղմնավորումը հասանելի է բնակչության 50 տոկոսից ավելի քչին, ծախսերի փոխհատուցումը բացակայում է, օնլայն տեղեկատվության հասանելիությունը շատ թույլ է, իսկ մասնագետների խորհրդատվությունը միջին մակարդակի է։ «Կարմիր» երկրներն են. Կոսովո, Անդորա, Հունաստան, Մոնտենեգրո, Բոսնիա-Հերցեգովինա, Սլովակիա, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան։
  • «Մուգ կարմիր գոտի» - այս գոտում է հայտնվել մեկ երկիր՝ Լեհաստանը, որտեղ իրավիճակը, փորձագետների գնահատմամբ, «ամենավատն է»։ Այստեղ, ինչպես նշեց Մարինա Դավիդաշվիլին, հակաբեղմնավորիչներն ազատ վաճառքում չկան, դրանք կարելի է գնել միայն բժշկի դեղատոմսով։

Մասնագետերը հիշեցրել են, որ հակաբեղմնավորման կարեւորությունը չի կարելի թերագնահատել, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս ճիշտ եւ գրագետ պլանավորել ընտանիքը. զույգերը կարող են ինքնուրույն որոշել երբ երեխա ունենալ, ինչը կանանց պաշտպանում է հղիության ընդհատումներից եւ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ դրանց պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է