• Latest news

Նանոմասնիկները կարող են օգնել վերականգնել ողնուղեղը վնասվածքից հետո

11 հուլիսի, 2019  20:30

Նանոմասնիկները կարող են արդյունավետ լինել վնասվածքից հետո ողնուղեղի վերականգնման համար, տեղեկացնում են Միչիգանի համալսարանի գիտնականները։

Նանոմասնիկների արդյունավետությունը նրանք թեստավորել են  կրծողների վրա ողնաշարի վնասվածքից հետո։ Ինչպես պարզվել է, այդ մասնիկներն ուժեղացրել են նոր նյարդային հյուսվածքների աճը եւ օգնել մկներին ավելի արագ վերադարձնել հետեւի թաթերի մասնակի շարժունությունը։

Ինչպես հայտնի է,  ողնուղեղի վնասման գոտում տրավմայի ժամանակ հայտնվում են նետրոֆիլներ եւ մոնոցիտներ՝ իմունային բջիջներ, որոնք սկսում են արտադրել բորբոքային միացություններ։ Դա հանգեցնում է անոթների թափանցելիության ավելացմանը, այտուցի գոյացմանը, ինչպես նաեւ նեյրոնների մահվան, նյարդային բջիջների ընձյուղների միելինային թաղանթի (որոնք հայտնի են որպես աքսոններ) եւ դրանց գործառնության խախտման։ Արդյունքում՝ ախտահարված մասում ձեւավորվում է սպի, որը խախտում է նյարդային անցանելիությունը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

Բորբոքումը, գիտնականների խոսքով,  կարելի է արգելակել՝ օգտագործելով գլյուկոկորտիկոիդներ։ Բայց այդ միջոցները կարող են հանգեցնել անցանկալի կողմնակի էֆեկտների, ինչպիսին են սեպսիսը, աղեստամոքսային արնահոսությունները եւ թրոմբոէմբոլիան։

Իսկ ահա պոլիլակտիդ-կո-գլիկոլիդ նանոմասնիկների կիրառումը նման կողմնակի էֆեկտների չի հանգեցնում։ Նման մասնիկներն օգնում են նվազեցնել նեյտրոֆիլների եւ մոնոցիտների քանակությունը բորբոքման տեղում՝ կանխելով բոլոր հետագա խնդիրները, որոնք առաջ են գալիս բորբոքման պատճառով։ Գիտնականները ենթադրում են, որ նանոմասնիկները նաեւ վերածրագրավորում են իմունային բջիջները։

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ վնասվածքից 4 շաբաթ անց կրծողների մոտ ձեւավորվել է սովորականից փոքր չափերի սպի։ Նանոմասնիկները նպաստել են աքսոնների աճին եւ դրանց միելինային թաղանթի վերականգնմանը վնասման տեղում։ Գեների էքսպրեսիայի մակարդակը՝ կապված վերարտադրման հետ, նրանց մոտ ավելի բարձր է եղել, եւ նրանք ավելի հաճախ են վերադարձրել շարժունակությունը, քան այն կրծողները, որոնք նանոմասնիկներ չեն ստացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի