• Latest news

Նոր եւ հին սերնդի դեղորայքը բուժական միատեսակ արդյունք ունեն. գերմանացի գիտնականներ

12 հուլիսի, 2019  09:37

Գերմանացի գիտնականները համեմատել են «հին» եւ ինովացիոն դեղամիջոցների արդյունավետությունը եւ անսպասելի եզրակացություն կատարել: BMJ ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ պարզվել է, որ նոր եւ հին սերնդի դեղամիջոցների արդյունավետությունը գործնականում միատեսակ է:

Քյոլնի Առողջապահության որակի ուսումնասիրման ինստիտուտից Բեաթա Վիզելերը եւ նրա գործընկերները վերլուծել են դեղամիջոցների գերմանական շուկան: Վերջին 8 տարում մշակվել է շուրջ 200 դեղամիջոց, որոնք հաջողությամբ անցել են եվրոպական կարգավորող մարմինների ստուգումները: Մինչդեռ, ինչպես պարզել են հետազոտողները, իրենց արդյունավետությամբ դրանց միայն քառորդ մասն է գերազանցում նախկինում կիրառվող նմանօրինակներին:

Դեղամիջոցների 16 տոկոսն է «հին» դեղերի համեմատ աննշան առավելություն ցուցադրել, սակայն ինովացիոն միջոցների գերակշիռ մեծամասնությունը (58 տոկոս) դրանց նման բուժական արդյունք է ունեցել:

Գիտնականների կարծիքով՝ սա այն բանի հետեւանքն է, որ դեղագործության ոլորտում գրեթե չեն անցկացվում  լուրջ գիտական հետազոտություններ: Դրա օգտին է վկայում այն փաստը, որ հոգեկան խանգարումների դեմ նոր դեղերի միան 6 տոկոսը եւ դիաբետի դեմ ինովացիոն դեղամիջոցների 17 տոկոսն են իրենց արդյունավետությամբ գերազանցում հին սերնդի դեղամիջոցներին:

Եվս մեկ փաստ. կարգավորող մարմինները հիմնական ուշադրությունը հատկացնում են մշակվող դեղամիջոցների անվտանգության հարցերին, այլ ոչ դրանց արդյունավետությանը, ինչն առանձնապես վառ է արտահայտվել հակաքաղցկեղային դեղամիջոցների դեպքում, որոնցից շատերը հավանություն են ստացել առանց դրանց արդյունավետ ազդեցության ապացույցների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի