• Latest news

Կինը հասկացել է, որ որդին դեռեւս ողջ է եւ նրան փրկել է ողջակիզումից

12 հուլիսի, 2019  10:55

Հնդկաստանի Փիլալամարի գյուղից 18-ամյա Հենդեմ Կիրանային բժիշկները մահացած էին ճանաչել: Տղային ողջակիզումից փրկել է մայրը, որը որդու աչքերին արցունքներ նկատելով՝ հասկացել է, որ նա դեռեւս ողջ է:

Hindustan Times պարբերականը հայտնում է, որ տղային հոսպիտալացրել էին հունիսի 26-ին՝ բարձր ջերմության եւ փսխոցի գանգատներով: Նրա մոտ ախտորոշել էին հեպատիտի ծանր ձեւ: Նրա վիճակը սրընթաց վատթարացել էր, եւ բժիշկների խորհրդով ազգականները նրան մասնավոր կլինիկա էին տեղափոխել: Այնտեղ տղան կոմայի մեջ էր ընկել, եւ հուլիսի 3-ին բժիշկները հայտարարել էին, որ պացիենտի ուղեղը մահացել է ու նրա ապրելու հավանականություն այլեւս չկա:

Ծնողները տղային, որը դեռեւս միացված էր կենսապահովման սարքին, տուն էին տարել, որպեսզի «նա հայրենիքում վերջին շունչն առնի»:

Դիակիզման պատրաստելու ժամանակ, սակայն, Հենդեմի մայրը նկատել է, որ նրա աչքերին արցունքներ են հայտնվել: Նա անմիջապես բժիշկ է կանչել: Ժամանած բժիշկը զննել է պատանուն եւ հայտարարել, որ նրա սիրտը դեռեւս բաբախում է: Նա հայտարարել է, թե զուր չէ, որ ընտանիքը չի անջատել նրան կենսապահովման սարքից:

Պատանուն կրկին տեղափոխել են հիվանդանոց: 3 օր հետո նա արթնացել է, եւ ազգականների խոսքով՝  նույնիսկ կարողացել է «ցածրաձայն խոսել»: Հուլիսի 7-ին նրան դուրս են գրել՝ բուժումը պետք է շարունակի տանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել