• Latest news

Լողափին զբոսնելիս կնոջ ոտքը որդ է մտել

12 հուլիսի, 2019  12:01

31-ամյա Նուրուլ Էզաթուլ Աքման մալայզիական Պորտ Դիքսոն քաղաքից վարակվել է մակաբույծից լողափին բոբիկ զբոսելիս։

Ինչպես պատմում է Asia One-ը, կինը տարօրինակ կնճիռներ է նկատել ոտնաթաթին ընտանիքով լողափ մեկնելուց հետո։ Այնուհետեւ այդ տեղում մաշկը կարծրացել է՝ նմանվելով բշտի։ Բացի այդ, ոտնաթաթի ստորին հատվածը սկսել է քոր գալ։

Նուրուլն իր խնդիրը պատմել է ծանոթ մերսողին, եւ նա ենթադրել է, որ նա նյարդային վերջույթների հետ կապված խնդիր ունի։

Կինը որոշել է ոտքի լուսանկարները ցուցադրել Ֆեյսբուքի իր էջում, եւ նրա ընկերներից ոմանք ենթադրել են, որ նրա ոտքի մեջ բնակություն է հաստատել որդ։

Ընտանիքի համոզելուց հետո Նուրուլը, այնուամենայնիվ, դիմել է բժշկի։ Հիվանդանոցում պացիենտի մոտ անկիլոստոմա են հայտնաբերել՝ մակաբույծ որդ, որն ապրում է արտաթորանքով աղտոտված խոնավ միջավայրում։ Մասնագետը կնոջը բացատրել է, որ դա կարող էր պատահել միայն լողափին՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ պարբերաբար կեղտոտում են կենդանիները։ Մասնագետը խորհուրդ է տվել բոբիկ չքայլել լողափին։

Կնոջը եռօրյա դեղորայքային բուժում են նշանակել, այդ դեղերը կարող էին ոչնչացնել մակաբույծին։ Նուրուլը պատմել է, որ գիշերները զգում էր որդի շարժվելը ոտքի մեջ, բայց երրորդ օրն արդեն այն դադարել է ակտիվություն ցուցաբերել։

Հիմա Նուրուլը բոլորին հորդորում է կոշիկով զբոսնել հանրային վայրերում, քանի որ մակաբույծների հայտնվելն արյան մեջ կարող է հանգեցնել շատ լուրջ հետեւանքների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել