• Latest news

Կինը մահացել է սեպսիսից ուղեվար շան հետ խաղալուց հետո

12 հուլիսի, 2019  16:32

72-ամյա Քերոլ Փարսոնսը անգլիական Բիսթոն քաղաքից (Նոթինհեմփշիրի կոմսություն) մահացել է սեպսիսից ամուսնու ուղեվար շան հետ խաղալուց հետո։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Քուինի անունով լաբրադորը թեթեւակի քերծել է կնոջը, երբ նա խաղում էր շան հետ խոհանոցում։ Քերոլը անուշադրության չի մատնել երկու ոչ խոր քերծվածքները եւ մշակել է դրանք հակասեպտիկ քսուքով։

Բայց դա, ինչպես պարզվել է, բավարար չէր. մի քանի օր հետո կինը վատ է զգացել, եւ նրան հոսպիտալացրել են։ Մասնագետները լապարոսկոպիա են արել եւ հայտնաբերել մաշկային վարակ, որն առաջ էր եկել А խմբի ստրեպտոկոկից։

Թեեւ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, բայց կնոջ մոտ զարգացել է սեպսիս՝ արյան վարակում, որը հանգեցրել է օրգանների անբավարարության։ 2019 թվականի փետրվարի 26-ին կինը մահացել է։

Նոթինգհեմփշիրի նահանգի քննիչի օգնական Լաուրինդա Բաուերն ուսումնասիրել է մահացածի բժշկական պատմությունը եւ ասել, որ Քուինի շունը չէր կարող վարակել տիրուհուն վտանգավոր վարակով։

«Նա քերծվածքներ է ունեցել, այլ ոչ թե կծելու հետքեր։ Դրանք այն մանրէները չեն, որոնք փեխանցում են շները»,- ընդգծել է մասնագետը։

Վարակի ստույգ պատճառն անհայտ է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել