• Latest news

Որքա՞ն հաճախ պետք է լվանալ ներքնաշորերը. բրիտանացի փորձագետները տեղեկացրել են իրենց կարծիքի մասին

12 հուլիսի, 2019  20:34

Որքա՞ն հաճախ պետք է լվալ ներքնաշորերը։ Այս մասին կարելի է լսել տարբեր կարծիքներ. մեկն ասում է՝ ամեն օր, մյուսը՝ ավելի հազվադեպ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, վարտիքներն, այնուամենայնիվ, պետք է լվանալ ամեն օր, քանի որ դրանք մշտական շփման մեջ են աճուկի շրջանի հետ, որտեղ կարող են կուտակվել ստաֆիլոկոկային մանրէներ։

«Օրգանիզմում ապրող մանրէները ինքնին անվնաս են, բայց մաշկի վնասվածքների պատճառով կարող են առաջ բերել ստաֆիլոկոկային վարակ, որի դեպքում մաշկը կարող է ծածկվել ֆուրունկուլներով»,- ասել է Դը Մոնթֆորթի համալսարանի միկրոկենսաբան, դոկտոր Քեթի Լեյարդը։

Դոկտոր Լեյարդը նշել է, որ  դեպքերի մեծամասնությունում վարտիքները կարելի է լվանալ 40 աստիճան ջրում, բայց արժե հիշել, որ գոյություն ունեն միկրոօրգանիզմներ, որոնք կարող են գոյատեւել 40 աստիճանանոց լվացքի դեպքում։

«Եթե դուք աշխատում եք հիվանդանոցում, մանկապարտեզում կամ անասնաբուժական կլինիկայում, որտեղ խնամում եք հիվանդ մարդկանց, երեխաների կամ կենդանիների, ես խորհուրդ կտայի լվանալ հագուստը 60 աստիճան ջրով»,- նշել է մասնագետը։

Կրծկալը մասնագետը նույնպես խորհուրդ է տալիս փոխել ամեն օր. բանն այն է, որ թեւատակերի փոսիկներում քրտնքի կուտակման պատճառով նույնպես կարող է բազմանալ ոսկեգույն ստաֆիլոկոկը, որը պոտենցիալ վտանգավոր մանրէ է։

Միեւնույն ժամանակ, մի ուրիշ մասնագետ՝ դոկտոր Լիզա Աքերլին, նշել է, որ գոյություն չունի կրծկալը լվանալու որեւէ կանոն։ Ամենօրյա լվացքը անձնական հիգիենայի խնդիր է։ Մասնագետը խորհուրդ է տալիս ներքնաշորերի լվացքը համակցել եղանակի եւ նրա հետ, թե ինչքան եք քրտնում. եթե շոգ է եւ առատ քրտնում եք, սպիտակեղենը խորհուրդ է տրվում լվանալ հաճախ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է