• Latest news

Կինը հարազատներից ծածուկ գնացել է լիպոսակցիա անելու եւ մահացել է

12 հուլիսի, 2019  19:36

43-ամյա Նորի Բոբադիլան ֆիլիպինյան Նեգրոս կղզուց ընտանիքից ծածուկ գնացել է լիպոսակցիայի եւ մահացել է։

Ինչպես գրում է տեղեկատվական Coconuts պորտալը, հուլիսի 3-ին հինգ երեխաների մայր Նորին գնացել է Մանիլա քաղաքի  Contours Advanced Face and Body Sculpting in South Park Plaza կլինիկա ավելորդ ճարպը հեռացնելու համար։ Ոստիկանության տվյալներով՝ վիրահատության մեջտեղում պացիենտը դադարել է շնչել։ Բժիշկներ Քլոդին Ռուորան եւ Քաթրինա Բուլսեկոն փորձել են նրան ուշքի բերել եւ օգնություն են կանչել։ Պացիենտին տեղափոխել են Պարանակե քաղաքի հիվանդանոց (Parañaque Doctor’s Hospital) եւ տեղավորել ինտենսիվ թերապիայի բաժնում։ Այնտեղ նա ընկել է կոմայի մեջ եւ մահացել հուլիսի 6-ին։

Բժիշկները կապվել են պացիենտի հարազատների հետ եւ տեղեկացրել պատահածի մասին։ Նրա երեխաներն ընդգծել եմ լրագրողների հետ զրույցում, որ մայրը ոչ ոքի չի ասել, թե ինչու է գնում Մանիլա։

Կլինիկան, որտեղ վիրահատել են ֆիլիպինուհուն, փակել են (ABS-CBN News–ի տվյալներով՝ միջադեպի պահին այդ կլինիկայի արտոնագրի ժամկետը սպառվել էր)։ Կլինիկայի բժիշկները ծածկել են Նորիի հոսպիտալացման եւ թաղման բոլոր ծախսերը եւ ընտանիքի անդամներին հայտնել իրենց ցավակցությունը։ Հարազատները բժիշկների դեմ դատական հայց են ներկայացրել։ Գործով հետաքննություն է վարվում։

Նշենք, որ սա բնավ լիպոսացիայից հետո բարդությունների առաջացման առաջին դեպքը չէ. վերջերս 40-ամյա Շերիա Հարիսոնը քիչ էր մնացել մահանար լիպոսացիայից հետո թուրքական կլինիկայում, իսկ 53-ամյա Բեաթրիքս Սիրլսը անհաջող լիպոսացիայի պատճառով յոթ վիրահատության ենթարկվեց, որպեսզի փրկի կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել