• Latest news

Գիտնականները տավարի մսի մեջ վտանգավոր մանրէներ են գտել

12 հուլիսի, 2019  23:47

Իսպանացի գիտնականները Barcelona Institute for Global Health-ից տավարի մսի մեջ ացինետոբակտեր (Acinetobacter) մանրէներ են գտել, որոնք սովորաբար բազմանում են հիվանդանոցներում։ Այս մասին տեղեկացվում է International Journal of Food Microbiology գիտական ամսագրում։

Գիտնականներն ընդգծում են, որ հում միսը (տավարի) «կարող է լինել պաթոգեն մանրէների պահեստարան»։ Հում մսից այդ մանրէները կարող են անցնել սննդամթերքների մեջ եւ հանգեցնել վարակների։

Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են մանրէները, որոնք հայտնաբերվել են թռչնամսի, խոզի մսի եւ տավարի մսի նմուշներում, որոնք կամայական գնվել են Լիմայի շուկաներում եւ ուղարկվել հետազոտության։ Արդյունքում՝ մասնագետները համոզվել են, որ տավարի մսի մեջ կարող են լինել մանրէներ, որոնք սովորաբար հայտնաբերվում են հիվանդանոցային ստացիոնարներում։

Միեւնույն ժամանակ, նշում են գիտնականները, տավարի մսի մեջ հայտնաբերված Acinetobacter մանրէները հիվանդանոցներում ընկալվում են որպես իրական սպառնալիք պացիենտների առողջության համար, քանի որ դրանք, ինչպես եւ այլ մանրէներ, սկսում են կայունություն ձեռք բերել հակամիկրոբային շատ դեղամիջոցների եւ վարակազերծիչ նյութերի հանդեպ։

«Acinetobacter ACB մանրէների առաջացումը մսի նմուշներում անհանգստություն է առաջացնում։ Թեեւ դրանց ընդհանուր տարածվածությունը ցածր էր, ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հում միսը կարող է պաթոգենների փոխանցող հանդիսանալ մարդկանց համար»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ Իգնասի Ռոկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է