• Latest news

Պահպանակներից հրաժարվելու պատճառով Եվրոպայում 70 տոկոսով ավելացել են վեներական հիվանդությունների դեպքերը

12 հուլիսի, 2019  22:27

Վերջին տարիներին Եվրոպայում ավելացել են վեներական հիվանդությունների դեպքերը։ Միեւնույն ժամանակ, 2000 թվականներից ի վեր առաջին անգամ որոշ երկրներում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները սկսել են ավելի հաճախ հանդիպել, քան ՄԻԱՎ նոր դեպքերը։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հաշվետվությանը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գրանցված թիվը 2010 թվականից բարձրացել է 70 տոկոսով։ Փորձագետների գնահատմամբ՝ այդ աճը պայմանավորված է չպաշտպանված սեքսի տարածմամբ եւ ավելի ռիսկային սեռական վարքով գեյերի շրջանում։

ECDC փորձագետ Էնդրյու Ամատո-Գաուչին (Andrew Amato-Gauci)  նշում է. սիֆիլիսի դեպքերի ավելացումը Եվրոպայում պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսին են սեքսն առանց պահպանակների եւ սեքսուալ զուգընկերների բազմությունը ՄԻԱՎ-ի հանդեպ վախի նվազման ֆոնին։

Վտանգը մասնավորապես այն է, որ առանց բուժվելու սիֆիլիսը կարող է առաջ բերել լուրջ բարդություններ եւ դառնալ, օրինակ, մեռած երեխաների ծնվելու պատճառ։ Այսպես, 2016 թվականին ամբողջ աշխարհում սիֆիլիսը եղել է երեխային կորցնելու հիմնական պատճառներից մեկը։

2007-2017 թվականներին 30 երկրներում գրանցվել է սիֆիլիսի ավելի քան 260 հազար դեպք։ Համաձայն ECDC հաշվետվության՝ դեպքերի գրեթե երկու երրորդը բաժին է ընկել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց։ Հետերոսեքսուալ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը հավասար է եղել 23, իսկ կանանց շրջանում՝ 15 տոկոսի։

Սիֆիլիսի դեպքերի ավելի քան 80 տոկոսը գեյերի շրջանում բաժին է ընկել Ֆրանսիային, Գերմանիային, Իռլանդիային, Նիդեռլանդներին, Շվեդիային եւ Մեծ Բրիտանիային, իսկ մոտ 20 տոկոսը՝  Լատվիային, Լիտվային եւ Ռումինիային։

«Այս միտումը կոտրելու համար մարդիկ պետք է մշտապես օգտագործեն պահպանակներ նոր եւ պատահական զուգընկերների հետ»,- նշում է Էնդրյու Ամատո-Գաուչին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի