• Latest news

Բաց սրտի երեք վիրահատության ենթարկված տղան կարողացավ մորն ուղեկցել խորանի մոտ

12 հուլիսի, 2019  18:39

8-ամյա Մայքլը, որն ի ծնե տառապում է սրտի հետ կապված լուրջ խնդիրներից, կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ մորը՝ Մաքսին Քոնոլիին ուղեկցել խորանի մոտ։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, Մաքսինը Մայքլի եւ էլի երեք երեխաների հոր հետ ամուսնացել է 13-ամյա հարաբերություններից հետո։ Հիվանդ սիրտ ունեցող տղայի աջակցությունը արցունքների աստիճան հուզեց հարսանիքի հյուրերին, մանավանդ երբ նա պարեց մոր հետ պարերից մեկը։ Մայքլն այնքան թույլ առողջություն ունի, որ նրա ծնողները համոզված չէին, թե նա կկարողանա ապրել մինչեւ իրենց պսակադրության օրը։

Չնայած պատանի հասակին՝ երեխան բաց սրտի երեք վիրահատության է ենթարկվել, որոնցից առաջինը՝ 16 ժամ տեւողությամբ, ծնվելուց հինգ օր հետո։ Խնդիրները սրտի փականի բնածին արատի հետ են կապված։ Բժիշկները չեն բացառում, որ նրան կարող է սրտի փոխպատվաստում անհրաժեշտ լինել։

Շարժվելու համար տղան հաճախ ստիպված է դիմել հաշմանդամի սայլակի օգնությանը։ Սակայն մոր հարսանիքի օրը փոքրիկ հերոսն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու։ Մաքսինի խոստովանությամբ՝ նրա պսակադրության օրը չափազանց հուզիչ էր։ Մայքլը փորձեց օգնել հանդիսության կազմակերպմանը եւ մոր հետ միասին ընտրեց հարսանեկան շորը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է