• Latest news

Անպտուղ կինը բժիշկներին զարմացրել է՝ հղիանալով եւ երեխա ծնելով

13 հուլիսի, 2019  11:05

ԱՄՆ Կոլորադո նահանգից 29-ամյա Հաննա Ռոզենֆելդերը կարողացել է մայրանալ, չնայած բժիշկների կանխատեսումներին:

The Daily Mail-ը փոխանցում է, որ Հաննան ծնվել է բիլիար ատրեզիայով՝ հազվագյուտ պաթոլոգիա, որի դեպքում լեղուղիներն անանցանելի են կամ բացակայում են: 15 եւ 25 տարեկանում նա լյարդի փոխպատվաստման վիրահատությունների է ենթարկվել, եւ բժիշկների կարծիքով՝ դրա  հետեւանքով զրկվել ապագայում մայրանալու հնարավորությունից:

Որքան մեծ էր Հաննայի եւ բժիշկների զարմանքը, երբ լյարդի ինֆեկցիայի պատճառով հոսպիտալացման ժամանակ պարզվել է, որ նա 6-շաբաթական հղի է: Բժիշկները լի էին թերահավատությամբ եւ չէին հավատում, որ կինը կկարողանա երեխային կրել: Սակայն Հաննայի սիրտը հուշում էր, որ հղիությունը բարեհաջող կտանի եւ առողջ փոքրիկի կծնի:

«Մանկության տարիներին ինձ ասում էին, որ ես երբեք չեմ կարողանա քայլել, որ ես ցածրահասակ կլինեմ կամ խոսքի հետ կապված խնդիրներ կունենամ, բայց նման ոչ մի բան չեղավ»,- նշում է նա:

Չնայած հղիության շրջանում ինֆեկցիայի զարգացման հետեւանքով մի քանի հոսպիտալացումներին, Հաննան առողջ աղջիկ է ծնել, ում անվանակոչել են Հեդլի: «Ես երախտագիտության մեծ զգացում ունեմ իմ դոնորների ընտանիքների հանդեպ: Եթե նրանք չլինեին, երբեք դստերս չէի ունենա: Հեդլին եւս մեկ պատճառ է, որ ես շարունակեմ պայքարել իմ առողջության համար»,- նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել