• Latest news

Ուղեղի 100 ժամ տեւողությամբ ՄՌՏ սքանավորումը այն այնքան մանրամասն է ցույց տվել, որքան ընդհանրապես հնարավոր է (տեսանյութ)

13 հուլիսի, 2019  12:42

Ուղեղի ՄՌՏ-ն միջինը տեւում է 15-90 րոպե, սակայն Massachusetts General Hospital-ի (ԱՄՆ) գիտնականները անցկացրել են 100 ժամ տեւողությամբ սքանավորում, որը մարդու ուղեղը այնքան մանրամասն է ցույց տվել, որքան ընդհանրապես հնարավոր է:

Սքանավորման արդյունքները կարող են արժեքավոր գործիք լինել կոմատոզ իրավիճակները, դեպրեսիաները եւ շատ այլ խնդիրներ հետազոտելիս:

Սքանավորված ուղեղը պատկանել է 58-ամյա կնոջ, որը 3 տարի առաջ մահացել է թոքաբորբից եւ որեւէ նյարդաբանական խնդիր չի ունեցել: Ուղեղը սքանավորելու համար գիտնականները ստիպված էին նախ հատուկ քեյս պատրաստել, որը կարող էր ուղեղը տեղում պահել եւ թույլ չտալ, որ այն շարժվի մագնիսական ալիքների ազդեցությամբ:

Եթե ուղեղը պատկաներ ողջ մարդու, ապա մասնագետները չէին կարողանա այդքան մանրամասն պատկերներ ստանալ, քանի որ ցանկացած շարժում (անգամ շնչելը եւ արյան շրջանառությունը) կխանգարեր:

Մասնագետները սքանավորման համար օգտագործել են անչափ հզոր սարք՝ դաշտի 7 Տեսլա լարմամբ (հիվանդանոցների մեծ մասում օգտագործում են 3 Տեսլա սարքեր):

Ավելի քան 4 օր տեւած սքանավորումը ուղեղի բոլոր հատվածները ցույց է տվել մանրագույն մանրամասներով, այդ թվում՝ նշաձեւ կորիզը, որը նուշից մեծ չէ եւ տեղադրված է ուղեղի խորքում:

Շատ խնդիրներ, այդ թվում՝ բարձր տագնապայնությունը, աուտիզմը, դեպրեսիան, հետվնասվածքային սթերսային խանգարումը եւ ֆոբիաները, մասնագետների կարծիքով,  կարող են կապված լինել նշաձեւ կորիզի ֆունկցիաների խանգարումների հետ:

Մասնագետներն ընդգծում են, որ նախկինում երբեք չեն տեսել ուղեղի այդպիսի մանրամասն պատկերներ եւ անհամբերությամբ են պատրաստվում ստացած սքանները կիրառել առողջ ուղեղի հետազոտման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել