• Latest news

Քահանան վարակվել է Էբոլա վիրուսով. առաջին դեպքը Գոմա խոշոր քաղաքում

15 հուլիսի, 2019  15:19

Ռուանդայի հետ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին գտնվող Գոմա խոշոր քաղաքում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը։ Պացիենտը քահանա է, որը Գոմա է եկել կիրակի, ինչպես ասվում է Կոնգոյի առողջապահության նախարարության Թվիթերի հայտարարությունում։

«Հարավային Կիվուի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելք) հոգեւոր հովիվը Գոմա էր եկել կիրակի... Բուտեմբոյում կարճատեւ կանգառից հետո նա քարոզում էր եկեղեցում, նա այդտեղ ձեռքն անընդհատ դնում էր քրիստոնյաների, այդ թվում հիվանդների գլխին։ Հիվանդության առաջին ախտանշանները հայտնվեցին հուլիսի 9-ին, երբ նա դեռ Բուտեմբոյում էր»,- ասվում է հայտարարությունում։

Քահանային, մինչեւ ավտոբուսով Գոմա մեկնելը, հետազոտել է սանիտարը։ Կիրակի, գալով քաղաք, նա մեկնել է բուժկենտրոն, որտեղ նրա մոտ հայտնաբերել են Էբոլայի տենդ եւ անմիջապես այդ մասին տեղեկացրել արագ արձագանքման ծառայություն։

Տղամարդուն հասցրել են Էբոլայի բուժման հատուկ կենտրոն։ Լաբորատոր թեստը, որն անցկացրել են այնտեղ, հաստատել է, որ պացիենտը վարակվել է Էբոլայով։

Կոնգոյի առողջապահության նախարարությունը հանգստության կոչ է անում քաղաքացիներին։ Մասնագետների խոսքով՝ քահանայի հիվանդությունը բավական արագ են գտել, եւ նրան հասցրել են մեկուսացնել, դրա համար էլ «Գոմայում հիվանդության տարածման ռիսկը ցածր է»։

Առողջապահության նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ ավտոբուսի բոլոր ուղեւորները եւ վարորդը հուլիսի 15-ից պատվաստում կստանան։

Կոնգոյում Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է 2018-ի հուլիսի վերջից։ 2018-ի հուլիսից հիվանդությունը խլել է ավելի քան 1600 մարդու կյանք, դրանով վարակվել է մոտ 2400 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել